Thursday, November 14, 2013

Համակարգչից ավելորդ կախվածություն, թե՞ դարի պահանջ

Ներկայացնում է Ջուլիետա Սիմոնյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Իհարկե, գաղտիք չէ, որ մեր ծնողների և նրանց հասակակիցներից շատերի համար խորթ է «Facebook», «Mail», «Twitter», «Instigram» և նմանատիպ բառերը: Մեզնից ոմանք չեն ընդունում և շատ հաճախ քննադատում են համակարգչի առկայությունը առօրյա կյանքում, համարելով այն 21-րդ դարի «անբուժելի հիվանդությունը»:

Այսօր համացանցը մեծ նշանակություն ունի մեր կյանքում: Դեռ մի քանի տարի առաջ համակարգչի մասին շատերը անգամ գաղափար չունեին, իսկ այսօր առանցvհամակարգչի օգնության պարզապես հնարավոր չէ պատկերացնել մեր կյանքը: 2013 թ. տվյալներով աշխարհում համացանցից օգտվում է շուրջ երեք միլիարդ մարդ: Շատերի համար համացանցը դարձել է անբաժանելի «ընկեր»: Սոցիալական ցանցերի ազդեցությունը Հայաստանում վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ մեծացել է։ Մարդիկ մեկ ժամ անցկացնելով համակարգչի առջև, համացանցում գտնում են ժամանցային խաղեր, ծանոթանում իրենց աշխատանքին առնչվող մասնագիտական նորություններին, շփվում ընկերների հետ, և առհասարակ «համացանց» կոչվածը հնարավորություն է տալիս տեղեկություն ստանալ ամբողջ աշխարհի մասին ընդհամենը մի քանի վայրկյանում և ընդհամենը մի քանի մատի շարժումներով, սակայն ցավոք սրտի, այս ամենն ունի նաև իր բացասական կողմերը։ 

Իսկ ե ՞րբ է համակարգչով տարվածությունը կամ հետաքրքրվածությունը անցնում նորմայի սահմանները և վերածվում կախվածության։ Համակարգչից կախվածությունը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների, երբ մարդու մոտ անընդհատ ցանկություն է առաջանում նստել համակարգչի առջև: Այդ ժամանակ մարդը կորցնում է ժամանակի զգացողությունը, կտրվում է իրականությունից և նույնիսկ չի նկատում իրեն շրջապատող մարդկանց։ Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես համացանցն, աստիճանաբար մեկուսացնում են մեզ իրականությունից, տանում դեպի երևակայական` վիրտուալ աշխարհ: Մենք կարող ենք աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ առանձնացված է «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժինը, որտեղ ընդգրկված են վարքի այն խանգարումները, որոնց բնորոշ են չկշռադատված, ոչ խելամիտ, կրկնվող արարքները` առանց հասկանալի դրդապատճառի։ Այդ բաժնի մեջ մտնում է նաև համակարգշային կախվածությունը։ 

Բայց և այնպես,  մարդկությունը չի պատկերացնում իր գոյությունը առանց համակարգչի առկայությանը, ավելին՝ ապրիլի 4-ին ողջ աշխարհը նշում են համացանցի միջազգային օրը:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic