Լիլիթ Մելքոնյան
10-րդ դասարան
Կարդալով Թումանյանի «Բարձրից» բանաստեղցությունը՝ ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել կամ հասկանալ այն: Կարծում եմ, որ բանաստեղծությունը հոգու պահանջի մասին է ` ուստի նրա մեջ կա ամեն ինչ, ինչ մարդկային հոգում` թախիծ, խռովք, սեր, երջանկություն, հավատք և խաղաղության մեծ պահանջ: Բանաստեղծության ամեն մի հատված առանձին արտահայտում է նշված զգացմունքները: Օրիանակ`«Ու իր հարազատ բարձունքիցը լույս, անչար, անաչառ, անդորր ու անհույզ, պարզ, ամենատես հայացքովը նա, ճառագեց ներքև` աշխարհքի վրա» տողերը արտահայտում են սեր, խաղաղություն:

