Sunday, April 14, 2013

Կարդալով Թումանյանի «Բարձրից»-ը

0 comments

Լիլիթ Մելքոնյան
10-րդ դասարան

Կարդալով Թումանյանի «Բարձրից» բանաստեղցությունը՝ ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել կամ հասկանալ այն: Կարծում եմ, որ բանաստեղծությունը հոգու պահանջի մասին է ` ուստի նրա մեջ կա ամեն ինչ, ինչ մարդկային հոգում` թախիծ, խռովք, սեր, երջանկություն, հավատք և խաղաղության մեծ պահանջ: Բանաստեղծության ամեն մի հատված առանձին արտահայտում է նշված զգացմունքները: Օրիանակ`«Ու իր հարազատ բարձունքիցը լույս, անչար, անաչառ, անդորր ու անհույզ, պարզ, ամենատես հայացքովը նա, ճառագեց ներքև` աշխարհքի վրա» տողերը արտահայտում են սեր, խաղաղություն:

Wednesday, February 27, 2013

Հավատարմություն՝ ում և ինչու

0 comments
(Թմկաբերդի առումը )

Դավաճաններին արհամարում են նույնիսկ նրանք, ում ծառայություն են մատուցել…

Ընդհանրապես մարդն իր էությամբ դավաճան է: Դավաճան է թեկուզ հենց ինքն իր նկատմամբ, որովհետև  յուրաքանչյուրի մոտ կա դավաճանելու , ստելու և արդարանալու շնորհը: Սակայն ինչպես մյուս բոլոր երևույթները այս կյանքում , դրանք նույնպես վերահսկելի են :

Նրանք, ովքեր կարողանում են տարբերել հավատարմությունն ու անհավատարմությունը, կեղծինքն ու ճշմարտությունը, չարն ու բարին և բացի տարբերելը ձգտում են ազնիվ կյանքի, որը զերծ է ստից ու կեղծիքից, կարողանում են վերահսկել իրենց մեջ եղած անհագ ցանկությունը ` անհավատարմությունը, որը միայն ցավ ու դժբախտություն է պատճառում դավաճանվածին:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic