Sunday, April 14, 2013

Կարդալով Թումանյանի «Բարձրից»-ը


Լիլիթ Մելքոնյան
10-րդ դասարան

Կարդալով Թումանյանի «Բարձրից» բանաստեղցությունը՝ ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել կամ հասկանալ այն: Կարծում եմ, որ բանաստեղծությունը հոգու պահանջի մասին է ` ուստի նրա մեջ կա ամեն ինչ, ինչ մարդկային հոգում` թախիծ, խռովք, սեր, երջանկություն, հավատք և խաղաղության մեծ պահանջ: Բանաստեղծության ամեն մի հատված առանձին արտահայտում է նշված զգացմունքները: Օրիանակ`«Ու իր հարազատ բարձունքիցը լույս, անչար, անաչառ, անդորր ու անհույզ, պարզ, ամենատես հայացքովը նա, ճառագեց ներքև` աշխարհքի վրա» տողերը արտահայտում են սեր, խաղաղություն:
«Տեսավ` ուտում են ամենքն ամենքին, ամեն հայրենիք` իրեն զավակին, Եվ իր պաշտողին` ամեն մի աստված, Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած» տողերը արտահայտում են խռովք, թախիծ:

«Ու իջավ նորից էնտեղ հանգչելու - Խոր, արարչական հանգիստն անխռով, Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու, Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…» տողերը` հավատք և այլն:

Թումանյանի ստեղծագործության մեջ կարելի է տեսնել տողեր, որոնք
արտահայտում են մարդկության ներքին բողոքը իրենց շուրջը կատավող անհանդուրժողականության, անմարդկայնության, ագահության և մի շարք ուրիշ վատ երևույթների վերաբերյալ: Իսկ որոշ տողեր էլ ուղղված են ամեն մի պատերազմի դեմ:

Թումանյանը իր բանաստողծության մեջ նաև առանձնացնում է տողեր, որտեղ բնութագրվում են «վերին այրերը» և «աստծո աշխարհը»: Օրինակ «Ու իր հարազատ բարձունքիցը լույս, Անչար, անաչառ, անդորր ու անհույզ, Պարզ, ամենատես հայացքովը նա, Ճառագեց ներքև` աշխարհքի վրա» տողերում նկարագրված են «վերին այրերը» իսկ «Տեսավ աշխարհքը` գեղեցի՜կ, անվե՜րջ, Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ, Եվ աստվածները նրանց զանազան, Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան: Տեսավ` ուտում են ամենքն ամենքին. Ամեն հայրենիք` իրեն զավակին» տողերում նկարագրված է «աստծո աշխարհքը»:

«Աստծո աշխարհքը» Թումանյանը հակադրում է իր հոգու պահանջի հետ: Նա ուզում է բարություն, սեր, երջանկություն, բայց «վերին այրերից» տեսնում է, թե ինչպես են մարդիկ պատերազմում, իրար հոշոտում ու բնաջնջում Աստծո ստեղծած բարիքները:

Կարծում եմ, որ Թումանյանի կոչը բանաստեստեղծության մեջ այս է. «Պետք է պահպանել այն տունն ու աշխարհը, որը մեզ շնորհվել է վերևից և հանգչել խաղաղ հոգով՝ թողնելով լույսի շող ու անվերջ սեր երկրի վրա»:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic