Saturday, March 8, 2014

Մահվան մյուս երեսը / Գաբրիել Գարսիա Մարկես

0 comments
Գաբրիել Գարսիա Մարկեսը հիսուներկու տարեկան էր, երբ 1979-ին, հայերենով, լույս տեսավ նրա «Հարյուր տարվա մենություն» վեպը. Հայաստանում ընդունելությունն այնքան ջերմ էր, որ ներվեց թարգմանչիս՝ երրորդ լեզվի միջնորդությանը դիմելու մեղանչումը: Հետո էլի մեղանչում եղավ, և «Նահապետի աշունը» հայացավ: Ու այսօր, նրա ութսունամյակի օրերին, ես երրորդ, թերևս վերջին մեղանչումն եմ գործում՝ հայերենի վերածելով ահա այս պատմվածքը, որ, համոզված եմ, նա պարզապես խլել է սարսափելի հիվանդության ճանկերից: Եվ թող փրկի նրան Աստված:


Ռուբեն Հովսեփյան

Sunday, November 17, 2013

Մարկես «Սերը ժանտախտի օրերին». հատվածներ

0 comments

1.      Մենք իմաստություն ենք ձեռք բերում այն ժամանակ, երբ դա այլևս ոչ մի բանի պետք չէ:

Saturday, August 31, 2013

Ամենագեղեցիկ ջրահեղձը աշխարհում

0 comments
Գաբրիել Գարսիա Մարկես
«Կյանքը ավելին չէ, քան շարունակ 
հնարավորությունների շղթա գոյատևելու համար»

Երեխաները, որ առաջինն էին նկատել ծովի խորքից մոտեցող գորշ ու տձև զանգվածը, նախ երևակայել էին թե այն թշնամու ռազմանավ է, բայց քիչ անց, պարզելով որ ոչ կայմեր ունի և ոչ էլ դրոշներ, նրանք մտածել էին թե դա կետաձուկ է: Երբ այն հասել էր ափի ծանծաղուտին, և նրանք մաքրել էին այն ջրիմուռների գալարներից, մեդուզաների շոշափուկներից, ձկան թեփուկներից ու նավաբեկության բեկորներից, այդժամ հասկացել էին որ այն ջրահեղձ մարդ է:
Նրանք ողջ օրը խաղացին ծովափին,

Wednesday, March 6, 2013

Ես գրում եմ, որովհետև ուզում եմ` ինձ սիրեն

3 comments

Տարիներ առաջ, երբ ընկերոջս խորհրդով կարդացի Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ը, աշխարհը սկսեց ուրիշ անկյան տակ պտտվել ինձ համար: Գիրքն ավարտելուց հետո սկսեցի խելագարի պես ծիծաղել, իսկ հետո ծիծաղը վերածվեց լացի:

 -  Էս ի՞նչ արեցիր ինձ հետ: Ո՞նց կարողացար հպվել հոգուս ամենանուրբ լարերին:
Այդ ես չէ, որ բացահայտեցի Մարկեսին ինձ համար, այլ շնորհիվ նրա, կարողացա վերստին ու նորովի բացահայտել ինքս ինձ, ու հոգուս կրակը սկսեց ավելի ուժգին վառվել:

Մարկեսը բոլոր ազգերի գրողն է: Նա ազգություն չունի, քանզի կարողանում է թափանցել մարդկային հոգու ամենամութ լաբիրինթներն ու այնտեղ հասցնել իր գրչի լույսը:

Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշագործ ծերուկ:


Աղբյուրը՝  Արտակ Զարգարյան
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic