Saturday, May 17, 2014

Թևերով խոսքեր

Նույնն է թե՝ աֆորիզմներ 


Յուրաքանչյուրը երազում է փոխել աշխարհը,բայց ոչ ոք նպատակ չի դնում փոխել ինքն իրեն:

Լ.Տոլստոյ

Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է: 
Ռեմարկ

Ես գիտեմ,որ ամեն ինչ ի վերջո կանցնի,բայց դա չի օգնում ինձ:
Ռեմարկ

Զոհը ավելի քիչ է խղճալու ենթակա, քան դահիճը:
Ռոբեր Պենժե

Մենք իմաստություն ենք ձեռք բերում այն ժամանակ, երբ դա այլևս ոչ մի բանի պետք չէ:
Մարկես

Մեր սահմանադրությունը ոչ թե մարդկանց, այլ հրեշտակների համար է նախատեսված:
Հյուգո

Մոռանալու բուռն ցանկությունն է հիշելու ամենամեծ խթանը:
Մարկես

Եթե Ձեզ դուր չի գալիս այն վայրը,որտեղ դուք ապրում եք, փոխեք այն, չէ՞ որ Դուք ծառ չեք:
Ջիմ Ռոն

Կասկածելի չլինելու համար անհրաժեշտ է պարզապես դադարել գոյություն ունենալուց:
Քամյու

Չի կարելի շփվել այն մարդկանց հետ, ում ատում ես, որովհետև վաղ թե ուշ սկսում ես սիրել նրանց:
Ֆ. Բեգբեդեր

Եթե բազեն ձկնկուլին դարձավ ընկեր, դե ուրեմն ցանցն է ընկել:
Մարկես

Ոմանց համար աշխարհի ամենադժվար բանը ունենալն է, երբ չեն ցանկանում:
Քամյու

Երիտասարդներն ավելի շատ սիրում են խրախուսվել, քան կրթվել:
Գյոթե

Մարդիկ ինչ ասես, ինչ պատահի, սովորում են, բացի մտածելու ունակությունից:
Էքզյուպերի

Ավելի լավ է պաշտել, քան պաշտվել: Պաշտվելը շատ տաղտկալի բան է: Կանայք տղամարդկանց վերաբերում են ճիշտ այնպես, ինչպես մարդկությունը՝աստվածներին: Նրանք երկրպագում են մեզ և միշտ ձանձրացնում ինչ-որ բաներ պահանջելով:
Օսկար Ուայլդ


Համակարգեց՝ Վիկա Մարկոսյանը






0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic