Friday, May 31, 2013

Ամենալավ այգեպանը

0 comments
Ճապոնական հեքիաք ըստ Կացուա Տանակայի

Մի ժամանակ Ճապոնիայի հեռավոր լեռնային գյուղերից մեկում ապրում էին բարի ծերունին ու իր կինը: Մի անգամ, երբ ծերունին աշխատում էր բրնձի արտում, նրա մոտ վազեց մի սպիտակ շնիկ: Շնիկը կաղկանձում և վնգստում էր, նրան տանից վռնդել էր ագահ հարևանը: «Ախ դու խեղճ շնիկ»,-ասաց բարի ծերունին: Նա վերցրեց

Նա պատմություններ էր հորինում

2 comments
Խուան Խոսե Միլիաս
Արդեն պատրաստ էի խելագարվելու, երբ որոշում կայացրի բժշկի մոտ գնալ: Երեք տարի շարունակ, անընդմեջ, պատմություններ էի հորինում: Բժիշկը շատ սիրալիր թվաց:
-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց նա:
- Գիտեք, բժիշկ, արդեն մոտ երեք թե չորս տարի է, ամբողջ օրը պատմություններ հորինելուց բացի ուրիշ բան չեմ անում: Մանկուց նյարդային խառնվածք ունեմ ու երեսուն տարեկանում բուժման եղանակը գտա. առանձնապես, ոչ մի լուրջ ճգնաժամ չապրեցի, բայց այս պատմություններ հորինելը սկսում է ինձ անհանգստացնել:

Wednesday, May 29, 2013

Իմպրովիզ

1 comments
Ես ու ընկերուհիս՝ Թամին, որոշել ենք նոր նախագիծ անել: Սրա նպատակը մեզ անծանոթ լեզուներով գրված ստեղծագործությունները թարգմանելն է: Մի փորձ կա (Թամին է թարգմանել): Ասում են՝ ստացված է: Որոշեցինք շարունակել շարքը ու այս անգամ անդրադարձանք Արգենտինացի ժամանակակից գրող Սիլշին (Սիլվիա Սպինազզոլա): Իսպաներենի իմացութունս հնարավորություն տվեց տեղեկանալու, որ ծնվել է 1958ին, Արգենտինայում ու ապրում է Բուենոս Այրեսում (նշենք, որ Սիլշի մասին տեղեկությունները միայն իսպաներենով են): Որոշեցինք թարգմանել նրա «Պատերազմ»  կամ “Guerra” ստեղծագործությանը: Նշենք, որ այս հեղինակը մեր ժամանակակիցն է: Սրանով  մասնակցում ենք «Ճանաչենք մեր ժամանակակիցներին» նախագծին:

Tuesday, May 28, 2013

ԺԲՐԱՆ ԽԱԼԻԼ ԺԲՐԱՆ

0 comments

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

«Մարգարեն» շարքից


Երբ սերը հրավիրի ձեզ, հետևեք,
Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.
Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվեք,
Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ,
Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացեք,
Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը:

Wednesday, May 22, 2013

Առակ ժամանակի արժեքի մասին

0 comments
Հայրը, անհանգստացած այն բանով, որ որդին վատնում է իր պատանեկությունը, հրավիրեց նրան զբոսանքի: Պարզ ու գեղեցիկ օր էր: Երբ նրանք եկան լճի մոտ, հայրը դիմեց որդուն.

— Նայիր բնությանը, և՛ երկինքը, և՛ արևը, և՛ սարերը արտացոլվում են լճի մեջ:

Sunday, May 19, 2013

Մի արկղ սեր

0 comments

Տարածված կարծիք կա, որ համբերությունը, գոհունակությունն, աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու -ությունով վերջացող մի շարք երևույթներ ամենատարօրինակն  են մարդուն երջանիկ դարձնելու համար, հիմնավորումն էլ պակաս տարօրինակ չէ`աշխարհում երջանիկ լինելու շատ ավելի հարմար ձևեր կան, որ գրելիս էլ շատ տարածք չեն զբաղեցնում ու արտահայտելիս էլ՝ ոչ մի -ություն ու դրա նման մի բան:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic