Տարածված կարծիք
կա, որ համբերությունը, գոհունակությունն, աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու -ությունով վերջացող մի շարք երևույթներ ամենատարօրինակն են մարդուն երջանիկ դարձնելու համար, հիմնավորումն էլ պակաս տարօրինակ չէ`աշխարհում երջանիկ լինելու շատ ավելի հարմար ձևեր կան, որ գրելիս էլ շատ տարածք չեն զբաղեցնում ու արտահայտելիս էլ՝ ոչ մի -ություն ու դրա նման մի բան:
Մի բան էլ կա, որ եղածներից ամենաանհետթեթն է` հաշմանդամություն: Ոչ լավ հիմնավորված վարկած կա, թե հաշմանդամների կյանքը «ավարտվում» է, այդպիսին դառնալու պահին:
The GrimFilm -ը Վալենտինի օրվան նվիրված կարճամետրաժ ֆիլմ է ներկայացրել դիտողին «Դու սիրված ես» խորագրով, հիմքում` ուշադիր լինելու ցանկությամբ սեփական հնարավորությունների օգտագործումն ու ինքնագնահատականի բարձրացումը:
Եթե փորձենք համեմատել վերը նշված տարածված կարծիքը ու ֆիլմի գաղափարախոսությունը, ապա կնկատենք, որ երկու դեպքում էլ քննարկվող «առարկան» գրեթե նույնն է` ներքին զգացողություն, հիմնված մարդկային էության որոշակի համոզմունքների վրա:
Ֆիլմի հերոսը, որը սևամորթ տղա էր, ու որին պայմանականորեն կարող եք «արտաքնապես հաշմանդամ» անվանել, հասկանում է, որ հաշմանդամությունն իր դեպքում չարյաց փոքրագույնն է ու, որ դա չի խանգարի ինչ-որ բան անելուն, որը գուցե կերջանկացնի չադրայով կանանց, տատիկներին, ինչ-որ մեկին կամ էլ՝ չի երջանկացնի: Այս դեպքում էական տարբերություն չկա, քանի որ կարևորը մի բան անելն է, որը կբարձրացնի տղայի ինքնագնահատականը: Ֆիլմում գործողությունների զարգացմանը զուգահեռ ընդգծվում է տղայի հնարավորությունների սահմանափակությունը, այս դեպքում արդեն ֆինանսական ոչ բարվոք վիճակը: Նա գերադասում է վերջին փողով, որը համեմատության մեջ պարզվում է՝ այդքան էլ շատ չէ, լավ բան անել. տարօրինակ չէ, բայց խելքին մոտ էլ չէ: Իհարկե, ցանկությունն ու հնարավորությունն այս անգամ անհամատեղելի էին, քանի որ նպատակի առարկան`ծաղիկները, շատ ավելին արժեին, քան կարող էր վճարել իր մեկ շաբաթվա կամ գուցե մեկ ամսվա կուտակած գումարով, բայց շատ ավելի քիչ էին ցանկության իրականացումից հրաժարվելու համար: Ձեռքի աշխատանքի շնորհիվ պատրաստված թղթե ծաղիկները ուղիղ համեմատականի տակ են առնվում հարյուր կարմիր վարդերի հետ ու տարօրինակ չէ, որ տղան ընտրում է առաջին տարբերակը: Հենց դրանք էլ դառնում են տղայի նվերը տասնյակ կանանց: Ու այս դեպքում կանանց կարող ենք դիտարկել որպես նպատակին հասնելու միջոց, ինքնագնատականի բարձրացում՝ կանանց միջոցով: Խոստովանենք, վատ չի հնչում:
Տղայի կողմից տարբեր կենցաղային առարկաների օգտագործումը`օրացույց, հայելի, թուղթ, մկրատ,արկղ, թույլ է տալիս ֆիլմը ընկալել հակադրության մեջ: Հերոսի մռայլ հագուստը հակադրվում է թղթե ծաղիկների վառ գույների հետ: Հաշմանդամության գորշությունը չափազանց ճերմակ ժպիտի , ուշադրությունը` անտարբերության, ֆինանսների բացակայությունը`նպատակի առկայության հետ ու այդպես շարունակ...

Իսկ եթե փորձենք ֆիլմը տեղավորել
իրերի անմիջական օգտագործման մեջ , ապա կարող ենք խոսել արկղի օրինակով`
նա ուներ արկղ, որը կարող էր լցնել հին հագուստով, գրքերով կամ էլ մանր-մունր կենցաղային
իրերով, բայց գերադասեց գուցե ավելի վեհ մի բան`զգացմունքը:
Տղան արկղը լցրեց սիրով:
Աղբյուրը` http://tamlime.wordpress.com/
Տղան արկղը լցրեց սիրով:
Աղբյուրը`
0 comments:
Post a Comment