Browse » Home » All posts
Wednesday, July 24, 2013
Sunday, June 30, 2013
Ուինստոն Չերչիլի մարգարեությունը
1935 թվականի վերջին ես Լոնդոնում էի և մի անգամ լեդի Լեսլիի մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ հանդիպեցի Ուինստոն Չերչիլին,որն այդ կնոջը զարմիկ էր գալիս:Երբ բոլորը վեր կացան սեղանից,Չերչիլն ինձ թևանցուկ արեց ու տարավ մի փոքրիկ հյուրասենյակ:
-Հիմա,պարոն Մորուա,-կտրուկ ասաց նա,-վեպեր գրելու ժամանկ չէ':Այո':Եվ ոչ էլ կենսագրություններ գրելու ժամանակը:
-Հիմա,պարոն Մորուա,-կտրուկ ասաց նա,-վեպեր գրելու ժամանկ չէ':Այո':Եվ ոչ էլ կենսագրություններ գրելու ժամանակը:
Saturday, June 29, 2013
Ամուսնական կյանք
Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ոչ թե «կյանքի ուղեկցի» կամ «փոքրիկ կոլեկտիվի անդամի», ինչպես դու ես արտահայտվում (ի դեպ, դու այդ մասին պնդում ես քո ամբողջ նամակի ընթացքում, ասես տղամարդու և կնոջ միջև ուրիշ ոչ մի հարաբերություն չկա և լինել չի կարող), այլ բարեկամական մասնակցություն, նյութական աջակցություն, քնքշանք: Այո, այո, տղամարդիկ երբեմն ցանկանում են, որ իրենց մայրաբար գուրգուրեն:
Համառոտ ակնարկ թուրքական գրականության
Նկարում՝ Օրհան Փամուկ
Թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից` արեւելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետեւ` 8-10 դարերում, ույղուրների կողմից քշվել են արեւմուտք: Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը: Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման եւ մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»:Օղուզները կամ արեւելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում: Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը` հավելելով առանձին նշաններ պարսկերենից:
Tuesday, June 25, 2013
Որոշ ժամանակ անց
Խորխե Լուիս Բորխես
Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր Thursday, June 20, 2013
Թոմաս Ֆուլեր
Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը` օրենքներին: Նա, ով մեղրը լիզում է
եղինջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում: Նիհար ազատությունը լավ է ճարպոտ սրկությունից: Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա: Սոխակը վանդակում չի կարող երգել:
Արշիլ Գորկի. Ես նկարում եմ հայկական գութանները
Մենք մեր հայրենիքի մի մասն ենք` չարաղետ փոթորիկներից շպրտված հեռու… Ես մերհայրենիքն եմ երազում, եւ կարծես հայկական դարավոր մի ոգի շարժում է ձեռքս` մեր հայրենիքից հեռու ստեղծելու Խորգոմի պարտեզները, ցորենի դաշտերի ու բանջարանոցների ուրվապատկերները:

