Monday, February 10, 2014

Քրիստոնեության հռչակումը Հայաստանում որպես պետական կրոն

Դավիթ Շահինյան, Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Անհատական աշխատանք: 

I դարում Քրիստոսի աշակերտներից Թադեոսն ու Բարդուղիմեոսը Հայոց աշխարհում ավետարանեցից քրիստոնեությունը:Քրիստոնեական համայնքները հայտնի էին , Մեծ Հայքում. ` Ծաղկանց լեռներում, Արարատ լեռան շրջակայքում, Սյունյաց նահանգում` Թանահատի վահանքի տարածքում և այլ վայրերում:
III դ. Երկրորդ կեսից քաղաքական և կրոնական իրադարձությունները պայմանավորվել էին Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության հայ ժողովրդի դիմակայությամբ:
Հայոց գահին Սասանյանները նշանակում էին իրենց թագաժառանգներին:Որմիզդ- Արտաշիրը հրամայել էր իր սպասավորներին վառել որմզդական հուրը հին հայոց պաշտամունքային կենտրոնում Բագրևանդ գավառի Բագավանի տաճարի մեջ:
Տրդատը վերադառնալով Հայաստան , Գրիգորը ծառայության է անցնում նրա մոտ:
Տրդատը եկեղյաց գավառում Անահիտ աստվածուհու տաճարում, զոհեր մատուցելիս նկատել էր, որ արարողությանը Գրիգորը չէր մասնակցել:Իմանալով որ Անակի որդին է, և քրիտոնյա Արտաշատ վերադառնալուց հետո նա հրամայում է Գրիգորին փակել Խոր Վիրապում, որտեղ մնում է 13 տարի:
Դիոկղետանիոս կայսեր հետապնդումների հետևանքով Հայաստան էին փախել Հռիփսիմեի և Գայանեի գլխավորած կայսերը:
Տրդատը սիրահարվել էր Հռիփսիմեին , բայց ավաղ: Այդ ամենը խորապես ցնցել էր Տրդատին և երբ Տրդատը ցանկացել էր որսի գնալ ծանր հիվանդացել էր, նրա քրոջը Խոսրովիդուխտին տեսիլք էր երևացել , որով նրան հայտնվել էր,որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող էր բուժել միայն Գրիգորը:Այդ իմանալով Տրդատը հրամայում է որ Գրիգորին ազատ արձակեն:Գրիգորը բոլորին բուժում է ու սկսում քրիստոնեական քարոզչությունը :
Տրդատ III մեծի հրամանով Հայոց աշխարհի բոլոր կողմերից Վաղարշապատ եկած Հայոց զորքը` իր զորավարներով, մեծամեծերը, կուսակալները Սբ. Գրիգոր Լուսավորչին կարգում են եպիսկոպոսապետ:Թագավորի հրովարտակով և հայոց նախարարների ողեկցությամբ նա մեկնում է Կապադովկիայի Մաժաք քաղաքը, որտեղ Ղևոնդիոս գլխավորած եպիսկոպոսների ժողովը նրան եպիսկոպոս է ձեռնադրում : Սուրբ Գրիգորը ` որպես հայոց եպիսկոպոսապետ կաթողիկոս, վերադառնում է Հայաստան:
301թ. Հայաստանը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն:

303 թ. Վաղարշապատում կառացվում է Մայր տաճար Սբ. Էջմիածինը:
IV-Vդդ. Առաջին կեսին կաթողիկոսական աթոռին հիմնականում նստում ին Սբ. Գրիգոր Լուսավորիչի տան ներկայացուցիչները, սակայն որոշ ժամանակ կաթողիկոսական աթոռին էին նաև Աղբիանոսի տան ներկայացուցիչները:Թագավորի հովանավորությամբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում եկեղեցիներ է հիմնադրում:Տարոնում նա Քարքե լեռան լանջին դնում է Իննակյան Ս. Կարապետ, Աշտիշատում` Ս. Երրորդության եկեղեցիների հիմքը:
Հնուց եկող շատ տոներ ու ծեսեր Հայաստանում պահպանվեցին: Սբ. Գրիգոր Լուսավորիչը դարձավ Հայ առաքելական եկեղեցու կարգավորության հիմնադիրը:Ժամանակի ընթացքում ժողովրդական և ազգային եկեղեցական տոները` Ամանոր, Սուրբ Ծնունդը, Ս. Սարգիստ, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Ս. Զատիկը և այլն հայ ժողովրդի հոգևոր մշակութային կյանքում ներդաշնակվեցին:

Հայ առաքելական եկեղեցին գիտության և կրթության օրրան է եղել, իսկ պատմության դժնդակ ժամանակներում` ազգապահպան հզոր վեմ հայ ժողովրդի համար:

Իմ կարծիքով

Մարդկությունը բոլոր ժամանակներում առանձնացել է իր կրոնական հավատալիքներով: Հայ ազգը ինչպես շատ ուրիշ ազգեր, ունեցել է իր հավատալիքները, պաշտամունքները և ձևավորել իր հեթանոսական սովորություններն ու մշակույթը:
Քրիստոնեության մուտքը Հայաստան, կամ որպես պետական կրոն ճանաչումը ընդամենը ինչ-որ կրոնի ընդունում , կամ մնացած ազգերից տարբերվելու դրսեվորում չէ եղել , այլ Քրիստոսը և քրիստոնեություը փոխել են մեր ազգային ինթքնությունը և շրջել ողջ մարդկության պատմությունը:Ողջ քաղաքակիրթ աշխարհի դավանաբանական հենքը հանդիսանում է քրիստոնեական արժեքները:
Քրիստոնեությունը արարչագործության առանցքն է ու մարդկության փրկության միակ ու ճշմարիտ միջոցն ու ճանապարհը : Հայ ժողովուրդը ինչ-որ մի գաղափարի կրողը չի դարձել քրիստոնեուրթյան ընդունմամբ , այլ նոր արժեքներ ու արժեհամակարգ է ներբեռնել իր գիտակցության , կեցության ու էության մեջ, որովհետև մարդը չի կարող ողղակի ինչ-որ գաղափարի համար նահատակվել : Քանի որ ճանաչել է վերին իմաստությունը , խրատը ու հանճարը որն է կենդանի , հարությալ Հիսուս Քրիստոսը: Ով իր անձը զոհեց իրեն հավատացողներին հավիտենական կորստից փրկելու համար:
Ցավոք այսօր փոքր-ինչ քրիստոնեության բովանդակությունը զիջել է ձևին , այսինքն մենք արտաքնապես ու ավանդություններով պահպանում ենք մեր քրիստոնեական դեմքը , բայց ներքուստ, մեր արժեքներով հեռացել ենք կենդանի աղբյուրից :
Հավատում եմ ու հույս ունեմ , որ քրիստոնեությունը նորովի պետք է զարթոնք ապրի Հայաստան աշխարհում և հայերիս սրտերում, քանի որ այն է մեր ճանապարհը , ճշմարտությունը և կյանքը : Մենք հզոր ենք Քրիստոսով ու մեր հաղթանակները նույնպես կհաստատվեն Քրիստոսով :

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic