Wednesday, February 19, 2014

Կեցության անտանելի թեթևություն (վերլուծություն)

Կարինե Կիրակոսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Մի՞թե գա­հին բազ­մած հի­մա­րը ազա­տագր­ված է ամե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից սոսկ այն բա­նի հա­մար, որ հի­մար է:

Կեցություն, լինել, ապրել…Կեցության թեթևություն, զգալ որ դու կաս, բայց հասկանալ, որ դա անտանելի է:

Կարդալով Միլան Կունդերայի «Կեցություն անտանելի թեթևությունը (հատված, 5-րդ մաս. թեթեւություն եւ ծանրություն)՝ հասկացա, որ կեցության հիմքում անմեղությունն ու ճշմարտությունն է: Ճշ­մար­տու­թյու­նը իմա­նա­լով՝ անմեղ չզ­գալ: Չկա­րո­ղա­նալ տա­նել ան­գի­տու­թյու­նից ծն­ված դժ­բախ­տու­թյան երևույ­թը:

Հարց է առաջանում. Արդյո՞ք անմեղ է այն մարդը, ով իսկապես չգիտի իր մեղքի մասին: Թե՞ դա պարզապես կաշին փրկելու միջոց է։ Կոկորդ պատռել՝ բացականչելով՝ «Ես չգիտեի, ես անմեղ եմ»:

Բայց այսօր, երբ մենք գիտենք, թե որքան անհեթեթ են մեղադրանքները, և որքան անմեղ՝ մեղավորները, մեր մտածողությունն այլ կերպ է ընդունում այս հարցի հետ կապված ամեն ինչ:

Էդիպն էլ էր անմեղ, բայց նա, իմանալով ճշմարտությունը՝ սարերում իր հորն սպանելը և մոր հետ կենակցելը, իրեն մեղավոր համարեց, հանեց աչքերն ու հեռացավ Թեբեից: Իսկ Տոմաշը, իմանալով ճշմարտությունը դրախտի բացակայության և էնտուզիաստների անաչառ հավատի ու մարդկանց խաբելու մասին, չնդունեց: Նա անմեղ չհամարեց և ոչ մի «Իմ խիղ­ճը մա­քուր է, ես չգի­տե­ի» արտահայտությունները , որոնց մեջ թաքնված է անուղ­ղե­լի մեղք:

Եվ ի՞նչ արեց նա։

- Ձեր ան­գի­տու­թյան մեղ­քի պատ­ճա­ռով այս եր­կի­րը, հնա­րա­վոր է, դա­րե­դար կորց­րել է իր ազա­տու­թյու­նը, իսկ դուք գո­չում եք, թե ձեզ մե­ղա­վոր չեք զգում: Ու­րեմն դուք ինչ­պե՞ս կա­րող եք նա­յել ձեր ձե­ռաց գոր­ծե­րին: Ինչ­պե՞ս դա ձեզ չի սար­սա­փեց­նում: Արդ­յո՞ք դուք ու­նեք աչ­քեր, որ­պես­զի տես­նեք: Եթե դուք տե­սու­նակ լի­նե­իք, հարկ էր, որ կու­րաց­նե­իք ձեզ եւ հե­ռա­նա­յիք Թե­բեից:

Հասկանալի է դառնում և մի բան. Տոմաշը ընդունեց Էդիպի անմեղությունը, բայց դա օգտագործեց չեխ ժողովրդի դեմ:

Կեցություն… թեթևությունը… որը անտանելի է դառնում երբ այդ երկու բառերը միանում են իրար:





0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic