Saturday, February 8, 2014

Ինչպես ստեղծել առողջ հասարակություն․․․

Սյուզի Թադևոսյան, 11-րդ դասարան


Ապրելով 21-րդ դարում, քայլելով ժամանակին զուգընթաց, քննադատելով բոլորին, բայց աչք փակելով մեր սխալների վրա, այնուամենայնիվ յուրաքանչյուրս էլ ապրում ենք հասարակության մեջ ու փորձում համակերպվել դրա հետ։ Մի քիչ դժվար է ու պատասխանատվություն է պահանջում, որովհետև հենց էդ հասարակության դիմաց պետք է կանգնես ու սխալներիդ մասին բարձրաձայնես, եթե մի օր ոտքդ սայթաքի։ Բոլորն էլ էդ պահին կդառնան հրեշտակներ ու կփորձեն համոզել, որ դու սխալ ես եղել, որ մի քիչ մտածել էր պետք, ոմանք էլ ընդհանրապես չեն փորձի բացատրել, ուղղակի քարը կվերցնեն ու կնետեն վրադ, համոզված լինելով, որ իրենք անմեղների անմեղն են։
Հենց սա է մեր հասարակության խնդիրը, հենց սրա մասին է պետք մտածել ու լուծումներ գտնել։
Մարդիկ իրենց սխալների համար միշտ արդարացում գտնում են, ինչպիսին էլ դրանք լինեն, բայց երբ դիմացինն է սխալվում, վերջ դա արդեն դառնում է մեծ պատմություն ու ներելն արդեն անհնար է լինում։ Հասարակության յուրաքաչյուր անդամ ինքը պետք է հասկանա իր իսկ սխալներն ու փորձի էնպես անել, որ ամբողջ մարդկությունը դրանից չտուժի։ Էնպիսի տպավորություն է, թե մարդիկ ուղղակի ապրում են իրենց կյանքը գլորելու, աշխարհից բողոքելու, բոլոր ասված ու չասված բառերը հետ շպռտելու դեմքներին ու էդպես հասնել մինչև վերջ։ Դա արդեն ինքնանպատակ է դարձել։ Վայելել, ժպտալ, սիրել ու լավ վերաբերվել այլևս գոյություն չունի, երևի մոդայից դուրս են էկել։ Հիմա վնասելը, չարախոսելը, հայհոյելն ու մտածված չար արարքներն են դարձել հաճելի ու ընդունելի։ Մարդիկ սիրում են իրար ցավ պատճառել, գիտեն, որ դրանից հետո միայն մի հատ ներողությունով արդեն ամեն բան կլուծվի, ամեն ինչ կմոռացվի, կանցնի, կգնա։ Էլ ինչի համար իզուր ձևեր թափեն, չանեն այն, ինչ սրտանց ցանկանում են՝ թթու խոսք, ցավոտ ճշմարտություն, սրտի հարված ու լիքը նման բաներ։ Արդեն սովոր են, որ մեկ բառն ու մի ժպիտը կարող են փոխել ամբողջ կյանքի ընթացքը։ Կոպիտ ասած շատերը թքած ունեն մյուսների զգացմունքների վրա, մտածում են միայն իրենց մասին, որ իրենք հանգիստ ու բավարարված լինեն։
«Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ»։ Բենջամին Ֆրանկլին․
Եթե մեզնից յուրաքանչյուրը փորձի ամեն մեկի մեջ լավը տեսնել ու օգտագործել այն ճիշտ նպատակներով, ապա առողջ հասարակություն գաղափարը մեզնից այնքան էլ հեռու չի լինի․․․

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic