Մարդկության համար առավել հրատապ են հետևյալ համամոլորակային հիմնախնդիրները.
1.Խաղաղության պահպանության հիմնախնդիրը,
2.Բնապահպանական հիմնախնդիրը` կապված բնական միջավայրի խախտման հետ,
3.Զարգացող երկրներում բնակչության արագ աճի հետևանքով առաջացած ժողովրդագրական հիմնախնդիրը,
4.Թույլ զարգացած երկրներում հարյուր միլիոնավոր մարդկանց մշտական թերսնման և սովի հետ կապված պարենային հիմնախնդիրը,
5.Մորոլակի հանքահումքային և բնական այլ ռեսուրսների սահմանափակվածության հետ կապված էներգետիկ և հումքային հիմնախնդիրը,
6.Նախկին գաղութների (զարգացող երկրների) հետամնացության հաղթահարման հիմնախնդիրը, որը, ցավոք, ոչ միայն չի վերանում, այլև երկրագնդի որոշ տարածաշրջաններում դրսևորվում է առավել ցայտուն,
7.Համաշխարհային օվկիանոսի հիմնախնդիրը` առաջին հերթին կապված նրա կենսաբանական արդյունավետության և աղտոտման հետ,
8.Տարածքային և ազգային հակամարտությունների հիմնախնդիրը,
9.Կլիմայի փոփոխության հիմնախնդիրը։
Ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիրներ
Համամոլորակային հիմնախնդիրների փոխկապակցվածությունը դառնում է պատճառ, որ դրանք գիտնականների, քաղաքագետների, սոցիոլոգների ու ոլորտի այլ ներկայացուցիչների շրջանակներիս դուրս մտահոգեն նաև ամոբողջ հասարակությանը: Ժողովրդագրական համամոլորակային հիմնախնդիրների հիմքում երկրագնդի տնտեսական, սոցիալական, բնապահպանական պահանջների ու հնարավորությունների չարաշահում է՝ պայմանավորված բնակչության թվի արագ աճով,որոնք ըստ էության չեն համապատասխանում վերընշված պահանջներին ու ավելացնում են սովյալների,անտունների,գործազուրկների թիվը, կուտակուները խոշոր քաղաքներում,ավելանում են հիվանդությունները, որոնք էլ վտանգում են բնական միջավայրը ու գցում դրա որակը: Բնակչության վերարտադրության կարգավորումը, ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրացնելու հիմնական նախադրյալն է, քանի որ միայն այդ պրոցեսի վերահսկման միջոցով է հնարավոր թուլացնել բնակչության ընդլայնված վերարտադրության տեմպերը՝«Ժողովրդագրական պայթյունը»: Հասարակության շրջանակներում մի շարք մասնավոր,տեղային խնդիրներ ինչպիսիք հատուկ են վերարտադրության ցուցանիշներով առաջին տիպի երկրներին (վերարտադրութան խախտումը ՝ բնակչության փոքր աճը, առաջացնում է դեպոպուլյացիա,նկատելի են դառնում բնակչության ծերացումն ու աշխատանքային ռեսուրսների սղությունը) հասունանում ու դառնում են ոչ միայն առանձին այլ համաշխարհային հասարակության հիմնախնդիրը ու պահանջում լուծման միասնական գործողություններ,քանի որ դրանց առկայության դեպքում խաղտվում է հասարակույթյան ամբողջականությունը:
Բացի այդ,թեև այսօր վերարտադրության ցուցանիշներով երկրորդ տիպի երկրների(«Ժողովրդական պայթյուն» ծնող երկրներ,որտեղ բնակչությունը աճում է ավելի արագ,քան տնտեսությունը) ժողովրդագրական քաղաքանությունը ուղղված է ընտանիքի պլանավորմանը՝բնական աճի կրճատման միջոցով , դեռևս շարունակվում է բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա,քանի որ «Ժողովրդագրական պայթյունը» երբեմն ուղեկցվում է «քաղաքային պայթյունով»՝դրա հետևանքով մեծանում է քաղաքային բնակչության թիվը, փոխկապակցվում այլ համամոլորակային խնդիրների հետ ու սրվում են աղքատության հետամնացության,պարենային ու էկոլոգիական խնդրները:
Ժողովրդական հիմնախնդիրը ներառում է աշխարհի բոլոր երկրների բնակչությանը,քանի որ հենց բնակչության արագ աճի հետևանքով են առաջանում պարենային, բնապահպանական,կենսաբանական,էներգետիկ, տարածքային մի շարք հիմնախնդիրներ:
Ժողովրադագրական հիմնախնդիրներն բոլոր ժամանակներում եղել են մասնագետների ու միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում :Դրան դեռեվս 19-րդ դարում անդրադարձել է անգլիացի տնտեսագետ Թոմաս Մալթուսը:«Մալթուսի ազգաբնակչության տեսություն»-ը այսօր էլ նեոմալթուսականության ներկայացուցիչների միջոցով արդիականացվում է ու փորձ է արվում իրականացնել գերբնակեցման վերացման գործոնների Մալթուսի նախագիծը՝համաճարակներ,պատերազմներ,ծնելիության կրճատում:Սակայն ի տարբերություն Մալթուսի առաջարկած նախագծի գիտական շրջանակներում մեծ տարածում ունի նաև ժողովրդագրական անցման տեսությունը, ըստ որի խնդիրը հնարավոր է կարգավորել նաև երկրի սոցիալ-տնտեսական մակարդակով: Ըստ նրանք «ժողովրդական պայթյունը» անցել է իր կրիտիկական կետը և սկսել է մարել:Համաձայն կանխատեսումների 22 -րդ դարի սահմանագլխին բնակչության թիվը կկայունանա 10-12մլրդ մակարդակի վրա: Ու այդ կայունացումը տեղի կունենա բնական եղանակով՝մարդկանց կյանքի սոցիալական,տնտեսական պայմանների բավարարման ու գիտակցական աճի միջոցով:
Ոսկե Միլիարդի տեսություն
«Ոսկե Միլիարդի» տեսությունը նորմալթուսականության հիմնական գաղափարն է , ըստ որի Երկրագնդի պաշարները բավարար են արժանավայել կյանքով ապահովելու միայն մեկ միլիարդ մարդու (այսպես կոչված զարգացած երկրների բնակիչներին). մնացյալներն ավելորդ են:Այսինքն երկրագնդի բնակչության ավելորդ 80%-ը կսպասարկի մնացյալ «ընտրանուն»: Ըստ իմ ունեցած տվյալների այս գործընթացը իրականացվում է գաղտնի կառավարության (ջհուդա-մասոնական օթյակների) կողմից մարդկանց «չիպավորման» միջոցով: Ավելի քան 6մլրդ. մարդկանց մարմնի մեջ տեղադրված բիոչիպերի մեջ թաքցրած ծրագրով կապահովվի այսպես կոչված «ոսկե միլիարդ»-ը: «Նոր աշխարհը կվերածվի համաշխարհային հանրույթի… սկզբում դա կվերաբերի տնտեսական աշխարհակարգին… կստեղծենք համաշխարհային ծրագրավորման ու աղբյուրների վերաբաշխման երկարաժամկետ գործելակերպ»:
1975թ. մարտին «New York magazine» ամսագրում Բժեզինսկիի հենց այս հոդվածը դարձավ տեսության հիմնական դրույթը:
Կարծում եմ,որ այս տեսությունը մրցակցային սոցիալական միավոր է,քանի որ միաժամանակ ազդեցություն է ունենում կառավարության վրա՝խաղարկելով հանրային շահերը:Այսինքն «Ոսկե միլիարդի» առանցքային խնդիրը գլոբալ կառավարման համակարգում բարեկեցիկ պետության և քաղաքացիական հասարակության ձևավորումն ու կայացումն է մարդկային ռեսուրսների,այդ թվում կապիտալի իրացման ուղիների արդիականացման գործընթացի միջոցով:
Մարդկային քաղաքակրթության զարգացման հետ իրակե առաջ կգան նոր համամոլորակային հիմնախնդիրներ,սակայն այսօր Ժողովրդագրական հիմնախնդիրը ակնհայտ է նաև Հայաստանում:Հիմնական խնդիրը իհարկե արտագաղթն է ու բնակչության արտահոսքի հետևանքով փոխվում է երկրի որակական հատկանիշների ֆոնը՝պակասում է հասարակության հարաբերակցությունը բոլոր սեռա-տարիքային խմբերում:Կարծում եմ,որ Հայաստանում սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացումը անմիջականորեն կապված է մարդկային ռեսուրսների հետ:Բայց արտագաղթողների շարքերում մեծ է՝աշխատող,կառավարման հակվածություն ունեցող,ակտիվ անհատների ու գիտական կադրերի թիվը:Կարևոր է նաև կանաց և տղամարդկանց տոկոսային հարաբերակցությունը: Տնտեսական աճի տեսանկյունից այս հարցը ևս առանցքային է:
Այսօր մի շարք երկրների քաղաքականության հիմնական ուղղվածությունը հենց ժողովրդագրականությունն է : Վերը նշված տեսություններից բացի կան մի շարք վարչական կառույցներ, որոնց նպատը ավելի այժմեական նախագծերի ռազմավարության մշակումն է:
«…Քաոս սփռելով, մենք աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով եւ կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից եւ արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների մոտից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման եւ ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկանեն եւ փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք եւ բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք: Պետության ղեկավարությունում մենք քաոս եւ անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ եւ մշտապես, կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը:
Ազնվությունը եւ օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլեւս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն եւ աննկատորեն կսերմանենք: Եվ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու եւ հասարակության տականք հայտարարելու…»: Ալեն Դալեսի 1945թ. ելույթը՝ արտասանված ԱՄՆ Կոնգրեսում (հատված):
Մի խոսքով՝հիմնվելով համամոլորակային խնդիրներին լուծումներ գտնող երկրների փորձի վրա,խելամիտ օգտագործելով հնարավորությունները պետք է միավորվել համաշխարհային հասարակության հետ ու քայլ առ քայլ մոտենալ այն կետին որտեղ մոլորակի ու մարդկանց շահերը համընկնում են:
Աղբյուր՝ tamlime.wordpress.com
Աղբյուր՝ tamlime.wordpress.com
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete