Saturday, February 15, 2014

Մենամարդ

Վիկա Մարկոսյան, 
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Երկու «ես»-ի առկայությունը մի մարմնում, իրականում, ոչ այնքան հազվադեպ, ոչ էլ ապշեցուցիչ երևույթ է:
Բոլորիս կյանքում էլ ինչ-որ իրավիճակներ լինում են, երբ կռիվ ենք անում ինքներս մեզ հետ: Այս դեպքում, որքանով էլ որ տարօրինակ է՝ բացառություններ չունենք: Պատգամավորը ընտրում է կո՞ղմ, թե՞ դեմ, սոված մեկը՝ հա՞ց, թե՞ ազատություն, ընթերցողը՝ Կոե՞լիո՞, թե՞ Մարկես:
Կյանքը նաև ընտրելու հնարավորություն է, ու ամեն օր, ուզենք-չուզենք, կանգնում ենք ընտրության առաջ: Պայմանականորեն ընտրվող պահանջմունքները բաժանենք երկու խմբի՝ կենցաղային՝ ինչ ուտել, ինչ հագնել և հոգևոր՝ ինչ կարդալ, որ թատրոն հաճախել և այլն: Սրանք, այսպես ասած,՝ ենթախմբեր էլ ունեն, բայց չմանրանանք:
Այս «ինչ», «որ» հարցերը միանշանակ ընտրություն են ենթադրում, իսկ ընտրությունը իր հերթին երկընտրանք կամ եռընտրանք (եթե մինչ այս հայերենում էսպիսի բառ չկար, ապա ավելացնենք): Այս ընտրությունն է, որ հանգեցնում է երկու «ես»-երի արթնացմանը, սրանց հակասությանը, կռվին: Ասեմ, որ այս հակասությունը միանշանակ նորմալ երևույթ եմ համարում: Ինչո՞ւ: Որովհետև հակասությունների շնորհիվ է, որ ճշմարտությունը կարող ես հասկանալ, աճել:
Հասկանանք, թե ի վերջո ով է հաղթում կամ պարտվում այս կռվում:
Չգիտեմ, գուցե չհամաձայնեք, բայց կարծում եմ, պետք է նորմալ վերաբերվել էս տեսակ առանձնային կռիվներին: Ուղղակի փորձել գտնել այդ պահի համար ճիշտ լուծումը, ուղղակի ապրել, էնպես, ինչպես հարմար է տվյալ պահի համար:
Հաշտ ապրել սեփական անձի, «ես»-երի, հետևաբար նաև մյուսների հետ:
Ի վերջո կյանքը այդքան էլ երկար ժամանակ չէ:

Աղբյուրը՝ Վիկա Մարկոսյանի բլոգ

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic