Վիկա Մարկոսյան, 11-րդ դասարան
Մինչ բուն նյութին անցելը փորձենք տալ հասարակություն տերմինի սահմանումը:
Մինչ բուն նյութին անցելը փորձենք տալ հասարակություն տերմինի սահմանումը:
Հասարակությունը մարդկանց խումբ է, անկախ տարիքից, սեռից, զարգացման մակարդակից, պահանջմուքների քանակից, սպառածի, ստեղծածի որակից ու չափից: Խումբ, որտեղ բոլորը ունեն տարբեր մտավոր և ֆինանսական հնարավորություններ, սակայն նրանց ստեղծածը համարվում է այսպես ասած՝ «խմբային արտադրանք»:
Հասարակության մասնիկները մարդիկ՝ բանական, մտածող, հաճախ՝ չմտածող գրողներ, օդաչուներ, բանվորներ, անչափահասներ և այլն: Սակայն ինչպես ցանկացած համակարգ սա էլ ունի իր արատները, վատ կողմերը, ստանդարտից դուրսը: Ուստի հենց նույն հասարակության կողմից սահմանված կանոնններով վատ արարքներ են համարվում անբարոյականությունը, գողությունը, հարբեցողությունը և այլն:
Հասարակության մասնիկները մարդիկ՝ բանական, մտածող, հաճախ՝ չմտածող գրողներ, օդաչուներ, բանվորներ, անչափահասներ և այլն: Սակայն ինչպես ցանկացած համակարգ սա էլ ունի իր արատները, վատ կողմերը, ստանդարտից դուրսը: Ուստի հենց նույն հասարակության կողմից սահմանված կանոնններով վատ արարքներ են համարվում անբարոյականությունը, գողությունը, հարբեցողությունը և այլն:
Հասկանանք, թե ինչից են առաջանում այս տեսակ երևույթները: Ըստ իս սրանք առաջանում են.
- սոցիալական վիճակից
- կրթական համակարգի անորակությունից,
- գաղափարի պակասից,
- շրջապատում օրինակելի մարդկանց պակասից,
- անպատժելիության զգացումից:
Հաճախ սոցիալական հասարակ կարիքները հոգալու, աշխատատեղի պակասի, գումարի բացակայության պատճառով է, որ հասարակության մասնիկ համարվող անհատը դիմում է ոչ բարոյական արարքների: Սա կարելի է արդարացնել, քանի որ արվում է օրվա հացի խնդիրը հոգալու համար:
Երբեմն մարդու ստացած կրթության անորակությունը, կամ դրա բացակայությունն է, որ դրդում է նման քայլերի դիմել, վնաս պատճառել տվյալ տարածքի հասարակության պատկերին, միևնույն ժամանակ ամենամեծ վնասը հասցնել ինքն իրեն:
Իսկ գաղափարը ժողովրդին համախմբելու, նրան առաջնորդելու ամենահարմար գործիքներից է, որը հայկական իրականությունում առկա է, սակայն մի քանի դրսևորումներով: Պարզ է՝ այս դրսևորումները առանձնապես ուժեղ չեն բոլորին համախմբելու համար, ուստի համախմբել ստացվում է միայն հասարակության որոշակի շերտի, այն էլ՝ ժամանակավոր:
Մյուս կողմից կա օրինակելի մարդկանց պակաս: Երբ տեսնում ես, թե ինչպես է անտեսվում մտավորականը, ինչպես են հարգում գողացողին, ապա հաստատ մտավորական դառնալ չես ուզում: Ու դառնում ես գող: Չէ՞ որ գողությունը անպատժելի կարող է լինել, եթե գողացածիցդ մի քիչ արարքդ պատժելի համարողներին տաս:
Հետևաբար՝ արատավորվում է հասարակությունը:
Բայց… Արդյո՞ք թվարկված բացերի լրացումից հետո կվերանա գողությունը, անբարոյականությունը, արդյո՞ք կստեղծվի օրինակելի, կատարյալ հասարակություն:
Կարծում եմ ոչ: Պետք չէ մոռանալ, որ հասարակության ամեն միավոր, ամեն մարդ անհատ է, ունի բնավորության գծեր, հակումներ, կարծիք: Ուստի եթե որոշել է գողանալ, կգողանա անգամ եթե հարուստ է: Կամ թե ուզում է խմել, կխմի անգամ երկրի լավագույն դպրոցում, համալսարանում սովորելուց հետո:
Ուրեմն՝ հասարակության կողմից արատավոր համարվող տեսակն էլ նույն հիվանդ հասարակության մի մասնիկն է:
0 comments:
Post a Comment