Սանասար Գևորգյան, Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան
Նախաբան
Ինչպես գիտենք Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը գտնվում էր գերության մեջ,թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում ` Արշակի առաջ,իսկ կաթողիկոս Ներսես Մեծը փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո:
Պապի գահակալությանը նախորդող տարիներ
368 թվականին Արշակի գերությունից և թագուհու անարգ սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկները Վահանի և Մերուժանի գլխավորությամբ ավերում էին քաղաքները և շեները և ատրուշաններ կառուցում: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի`մի մասը հակված էր դեպի Հռոմ, իսկ մյուս մասն էլ պարսկամետ էր: Երազգավոսի մոտ 11 հազար ընտիր զորքերով Փառանձեմ թագուհին փակվել և սպասում էր որդու վերադարձին, սակայն նրան բախտ չվիճակվեց տեսնել որդու հաղթական վերադարձը, որովհետև մինչ այդ պարսիկները մտան քաղաք և ավերեցին այն,իսկ թագուհուն անմարդկային խոշտանգումների ենթարկելով սպանեցին: Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում, որտեղ մեկնել էր Վաղես կայսեր մոտ օգնական զորք տրամադրելու համար, որպեսզի կարողանար երկիրը փրկել պարսկական լծից: Պապը 368 թ. Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Նա նույնիսկ մեկ տարի իր զինակիցների հետ փակված էր անտառում և սպասում էր իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն` նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակը վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:
Պապի գահակալության շրջանը
Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը զորքերի գլուխ անցած շարքում էր երկրում և երկրի սահմաններից դուրս շպրտում պարսիկներին: Նա քանդում է հայ դավաճանների և պարսիկների հիմնած մազդեզական ատրուշանները, իսկ մի շարք հայ դավաճաններ գտնում են իրենց արժանի պատիժը: Պապ թագավորը տիրանում է Կոգովիտ գավառի Դարույնք(ներկայիս Բայազետ)ամրոցում պահվող Արշակունյաց գանձերին: 370 թվականին Մուշեղը 40 հազարանոց զորքով մեկնում է դեպի երկրի հարավային սահմանը, որտեղից լուր էր ստացվել,թե Շապուհը մեծաքանակ զորքով արշավում է դեպի Մեծ Հայք: Մուշեղը հաղթում է, իսկ Շապուհը փախչում է: Հայերի ձեռքն են ընկնում շատ պարսից մեծամեծեր,որոնք մահապատժի են ենթարկվում, արքունի կանանոցն ու գանձարանը: Մուշեղը մեծահոգաբար կանանոցը հետ է ուղարկում, որի պատճառով կոնֆլիկտի մեջ է մտնում Պապի հետ, սակայն այն շուտով հարթվում է: Սակայն Շապուհ Երկարակյացը հեշտ չի հանձնվում և մեծաքանակ զորք է ուղարկում Հայաստան: Պարսիկների հետ էին նաև Լեկաց Շերգիրը և Աղվանից Ուռնայրը: Վճռական ճակատամարտը տեղի է ունենում 371 թվականին Ձիրավի Դաշտում Նպատ լեռան լանջին(ավելի մանրամասն` հաջորդ գլխում): Հայերը ճակատամարտում վստահ հաղթանակ են տանում և պարսկական զորքին վերջնականապես վտարում երկրից:
Ձիրավի ճակատամարտ
Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թվականին Աայրարատ նահանգի Բագրևանդ գավառի Նպատ լեռան հյուսիսային լանջին գտնվող Ձիրավի դաշտում պարսիկների և հայերի միջև: Մեծաքանակ պարսիկներին դիմագրավելու էին մոտ 90 հազար հայեր և մոտ 10 հազար հռոմեացիներ: Վերջիններս թերևս չէին կռվելու, քանի որ Վաղեսից հրաման էին ստացել միայն պաշտպանվել և հարձակման չդիմել(ըստ Ամիանոս Մարկելինոսի): Հայերին առաջնորդում էր Մուշեղ Մամիկոնյանը: Վերջինս Սպանդարատ Կամսարականին և Սմբատ Բագրատունուն ուղարկել էր հյուսիսից և հարավից դաշտը շրջապատող լեռների հետև,որ հնարավորության դեպքում կարողանային անցնել պարսից զորքի թիկունք և միանալով իրար, օղակել թշնամուն: Սպարապետի կարգադրությամբ` ուժեղ զրահավորված նետավորներն ու նիզակավոր հեծելազորի մի մասը խմբվում էին կենտրոնում, որը գործելու էր իր` սպարապետի գլխավորությամբ: Նա մի հարյուրյակ երիտասարդների խումբ էր ուղարկել փղերին վնասազերծելու համար:
Մինչ պատերազմի սկսելը պարսիկները բանագնացներ են ուղարկում հայ թագավորին Մեհենդակ իշխանի գլխավորությամբ: Նրանք առաջարկում են հաշտություն կնքել պարսիկների հետ և հրաժարվեն Հռոմի հետ դաշինքից: Այս դեպքում Շապուհը Պապին կտա թագ և տարածքներ: Սակայն այդ առաջարկը մերժվում է:
Պատերազմը սկսելուց առաջ Մուշեղը քաջալերում է հայ զինվորներին.‹‹Իմ քաջեր և եղբայրնե'ր. ես ձեր դեմքերին նկատում եմ արդեն այնպիսի վճռականություն և ձեր աչքերում վրեժի այնպիսի զգացմունք, որ ավելորդ եմ համարում ասել, թե ինչպե'ս պիտի վարվենք թշնամու հետ… թշնամի, որի սրերի ծայրին դեռ չի չորացել մեր հարազատների արյունը…››
Պատերազմը սկսվեց: Երկու կողմից էլ առաջ եկան այրուձին: Հայերը առաջինը հասան գետին և անցան այն: Սկսվեց նետաձգություն, որի ընթացքում բանակների միջև տարածությունը փոքրանում էր: Սակայն հայերը չդիմանալով ճնշմանը, սկսում են նահանջել: Սակայն այդ նահանջը կեղծ էր: Պարսից զորքը ընկել էր ծուղակը: Հայ նետաձիգները դուրս գալով թաքստոցից, սկսեցին ուժգին նետահարել պարսիկներին: Այդ ժամանակ պարսից զորքի թիկունքում փղերը սկսեցին անկանոն շարժվել, կարծես ինչ-որ բան այն չէր նրանց հետ: Փղերը հայերի վրա գնալու փոխարեն, շարժվում էին դեպի պարսկական զորքը: Նրանք վերացնում էին այն ամենը, ինչ հանիպում էր ճանապարհին: Բանն այն է, որ հայ երիտասարդները արել էին իրենց գործը: Նրանք կտրել էին փղերի ետևի ոտքերի ջղերը:
Այդ ժամանակ Կամսարականին և Բագրատունուն հաջողվեց անցնել պարսից թիկունք և դժվարությամբ օղակեց թշնամուն: Սակայն ավելի կատաղի կռիվ էր տեղի ունենում գետի մյուս կողմում:Թագավորը այլևս չդիմանալով նետվում է կռվի դաշտ: Դա մեծ խուճապ առաջացրեց Մուշեղի մոտ և նա թողնելով կռիվը անմիջապես նետվեց դեպի Պապը: Պարսիկ զինվորներից մեկը տեսնելով Պապի արտակարգ զրահավորումը հարձակվում է նրա վրա և այն է թուրը իջեցնում էր Պապի գլխին, երբ հայ զինվորներից մեկը կտրեց պարսիկի ձեռքը: Եվ ահա այդ պահին Մուշեղը հասավ նրան և դուրս բերեց կռվի դաշտից: Նա մի կերպ կարողացավ համոզել պապին դուրս գալ կռվի դաշտից, իսկ ինքը վերադարձավ կռվի դաշտ:
Պարսից զորքի թիկունքում տեսնելով Մերուժանին, Սմբատը մի ջոկատով սկսում է հետապնդել նրան: Մերուժանը հասկանալով բանը փախուստի է դիմում, սակայն կարճ ժամանակ հետո հայ զինվորները կարողանում են նրան գերեվարել: Սմբատ Բագրատունին որպես թագակապ այսպես Մերուժանին <<օծում է>> հայոց թագավոր շիկացած երկաթով: Այդպես էլ իրագործվում է դավաճանի մահապատիժը:
Գերի է ընկնում նաև Ուռնայրը, սակայն սպարապետը նրան ազատ է արձակում:
Պապի բարեփոխումները
Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:
Պապը Սպանդարատ Կամսարականին է վերադարձնում հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:
Պապը նաև ստիպում է բոլոր նախարարներին մշտական զորք տրամադրել արքունի զորքի համար, որի պատճառող նույնպես առաջանում է լարված իրադրություն թագավորի և նախարարների միջև:
Բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչներն արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև լարվածություն կար, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ:
Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարեր հայոց կյանքում: Մինչ այդ հայոց կաթողիկոսներն օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից, և, բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, որոնք շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:
Պապ թագավորի այս քայլերը սոսկ հայաստանյան կյանքին չէին վերաբերում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչը, իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումների մեջ: Պատմիչներն ակնարկում են, որ անգամ Պարսկաստանի ահեղ տիրակալ Շապուհն էր Պապի բարեկամությունը որոնում և դաշինք առաջարկում` որպես դաշինքի հիմք առաջարկելով իր դստեր ձեռքը: Դա կլիներ արևելքում Հռոմի գերիշխանության վերջը: Եվ ահա հռոմեական նենգ դիվանագիտությունը գործի է անցնում: Պապին գերելու նպատակով Վաղես կայսրը, Հայաստանում հռոմեական բանակի հրամանատար Տերենտիանոսի խորհրդով, հրավիրում է Կիլիկիայի Տարսոն քաղաք: Պապը գնում է, սակայն դավադրության հոտն առնելով` իր 300 հոգանոց թիկնազորով կարողանում է խույս տալ: Դրանից հետո հայ-հռոմեական հարաբերություններն ավելի են սրվում: Պատմիչներն ակնարկում են, որ Պապն անգամ Հռոմի դեմ պահանջ է դնում հետ վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:
Սակայն, ցավոք, հայոց արքայի ծրագրերը դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը խիզախ ու քաջ էր, բայց և անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը` նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի հետ: Վաղեսը Պապի դեմ դավադրության մեղքը գցեց Տերենտիանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, որն իր նախորդից տարբերվում էր, թերևս, ավելի առավել նենգությամբ ու խարդախությամբ:
Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը:
Պապի սպանությունից հետո, Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ, նշանակում էր դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում, հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:

Ամփոփում
Ես կարծում եմ, որ Պապը շատ կարևոր քայլ կատարեց առաջ հայոց անկախ պետականության կայացման մեջ: Նա իշխանության գալով Հռոմի օգնությամբ, կարողացավ կարճ ժամանակահատվածում կարողացավ անկախանալ Հռոմից և վարել անկախ քաղաքականություն: Նա միևնույն ժամանակ կարողացավ հարված հասցնել և´ Հռոմին ,և´ Պարսկաստանին: Նա անկախացրեց եկեղեցին Հռոմից և վերացրեց Պարսկաստանի բազմահազարանոց զորքերը: Չնայած այն ժամանակ այդ քայլը լավ չնդունվեց, դա հենց նրա վաստակն է, որ հիմա մեր եկեղեցին անկախ է մյուս եկեղեցիներից: Նա փակեց բոլոր կուսանոցները և այրիանոցները և ստիպեց բոլորին ամուսնանալ: Դրա շնորհիվ նա զարկ տվեց երկրի բնակչության աճին: Նա փակեց աղքատանոցները, որոնք քամում էին պետության բյուջեն: Նա ստիպեց հոգևորականությանը աշխատել և զինվորագրվել, որի շնորհիվ բանակի թիվը հասցրեց 100 հազարի:
Պապը իշխանության եկավ դժվարությամբ, սակայն շատ արագ սիրվեց ժողովրդի կողմից: Նա կրճատեց եկեղեցիների հողը, վերացրեց մի շարք հարկեր (պտղի տասներորդ): Այսպիսով նա կարողացավ փոքրացնել եկեղեցու դերը պետական կառավարման հարցում:
Պապը փորձեց կանխել նախարարների կենտրոնախույս լինելը: Դրա համար նա բոլոր նախարարներից մշտական զորք պահանջեց: Այս քայլի համար նա արժանացավ նախարարների դժգոհությանը: Նա ուղղեց հոր քայլը և Սպանդարատ Կամսարականին վերադարձրեց հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:
Այսպիսով Պապը լինելով հակասական պատմական դեմք և կառավարելով ընդամենը 4 տարի, նրան կարելի է համարել հայոց պատմության լավագույն թագավորներից մեկը, երե ոչ լավագույնը:
1.Պապ թագավորի գահակալումը
2.Պապի գահակալությանը նախորդող տարիներ
3.Գահակալության շրջան
4.Ձիրավի ճակատամարտ
5. Պապի բարեփոխումները

0 comments:
Post a Comment