Tuesday, October 15, 2013

Թաներ Աքչամի Հայոց ցեղասպանության մասին աշխատությունը՝ ԱՄՆ-ի տարվա լավագույն գիրք

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Երիտասարդ թուրքերի` մարդկության դեմ կատարած հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» աշխատությունը արժանացել է Մերձավոր Արևելքի ուսումնասիրոթյունների միության (Middle East Studies Association-MESA ) լավագույն գիրք մրցանակին:
Թուրքական «Թարաֆ» թերթը հայտնում է, որ Աքչամը մրցանակը նվիրել է հայտնի հայ գիտնականներ Վահագն Դադրյանին և Ռիչարդ Հովհաննիսյանին:

MESA-ն ամեն տարի մրցանակներ է հանձնում տարբեր բնագավառներում: Այդ թվում է նաև Ալբերտ Հուրանիի անվան լավագույն գիրք մրցանակը, որը հանձնվում է Մերձավոր Արևելքի մասին հրապարակված լավագույն աշխատությանը:

Ընտրող հանձնաժողովը մրցանակը Աքչամին հանձնելու վերաբերյալ ասել է. «Մինչև այսօր Հայոց ցեղասպանության մասին եղած ամենահզոր պատմական թեզը ներկայացնող շատ ազդեցիկ գիտական աշխատատություն է:»:

Թաներ Աքչամն էլ նշել է. «Իրականում, Հայոց ցեղասպանության վերաբեյալ գրված գրքին մրցանակ հանձնելով` MESA-ն գուցեև հայտնում է, որ արդեն Օսմանյան պատմագրության մի շրջան ավատվել է»:

Աղբյուրը՝ Ermenihaber.am

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic