Կինն իր սեռի և մեր նախապաշարմունքների պատճառով գիտական ասպարեզում
շատ ավելի նշանակալից խոչընդոտների է հանդիպում, քան տղամարդը:
Բայց երբ նա հաղթահարում է այդ պատնեշները և ճանաչում
աշխարհստեղծման գաղտնիքները` անկասկած,
ցուցադրում է ազնվածին քաջություն, եզակի տաղանդ և բարձրագույն հանճարեղություն:

Սրանք 18-19րդ դարերում ստեղծագործող մաթեմատիկոս և փիլիսոփա Սոֆի Ժերմենի խոսքերն են:
Չնայած իր նշած խոչընդոտներին` այս կին մաթեմատիկոսը մեծ ավանդ է ունեցել
դիֆֆերենցիալ երկրաչափության, թվերի տեսության և մեխանիկայի մեջ:
Ժերմենի անունով են կոչվում նրա ի հայտ բերած ֆորմուլաները:
Բացի դա` ապացուցել է Ֆերմի` Առաջին Պատահականության թեորեմը:
Նամակագրական կապ է ունեցել մի շարք հայտնի մաթեմատիկոսնների հետ` ինչպիսիք են Լաբերժեն կամ Կ.Գաուսը:
Սոֆին մաթեմատիկայով հետաքրքրվում էր փոքր ժամանակվանից` գիտելիքներ ստանում էր հոր գրադարանից,
որտեղ շատ ժամեր էր անց կացնում:
Ծնողները մաթեմատիկան կնոջը ոչ հարիր գիտություն էին համարում,
բայց, այնուամենայնիվ, չէին արգելում, որ Սոֆին զբաղվի սիրած գործով:
Մաթեմատիկոս լինելուց բացի Սոֆի Ժերմերը նաև փիլիսոփա էր:
Փարիզում 1807 թվականին տպագրվում է նրա «Փիլիսոփայական աշխատանքները»:
1808` 32 տարեկան հասակում Ժերմենը գրում է իր «Mémoire sur les vibrations des lames élastiques»
ստեղծագործությունը, որի համար արժանանում է Գիտությունների Ակադեմիայի մրցանակ:
1811 թ. նա մասնակցում է Փարիզյան Գիտությունների ակադեմիայի կողմից
հայտարարված մրցույթին և 1816 թվականին ստանում «Առաջին կարգի մրցանակ»:

Բացի այս ամենը` Սոֆին միակ կինն էր, ով իրավունք ստացավ մասնակցելու
Փարիզյան Գիտությունների Ակադեմիայի նիստերին:
1830 թ.` հայտնի մաթեմատիկոս Գաուսի խորհրդով Գյոթինգենյան համալսարանը
Սոֆիին արժանացնում է գիտությունների դոկտորի կոչման, սակայն մաթեմատիկոսը մահանում է ` 55 տարեկան հասակում և չի ստանում կոչումը:
Մահվանից առաջ գրում է փիլիսոփայական էսսէ, որը հրապարակվում է հետմահում
«Considérations générales sur l'état des sciences et des lettres aux différentes époques de leur culture»
վերնագրով:
Չնայած գիտության ոլորտում հաջողություններին` Սոֆին երբեք չի ամուսնացել և
վարձատրվող աշխատանք չի ունեցել` ապրելով հոր կողմից ուղարկվող գումարի հաշվին:
Մերի Շարոյան

0 comments:
Post a Comment