Մարինա Մնացականյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Դարեն Արանոֆսկի, շատերը լսած կլինեն նրա «Reqiuem for a dream» ֆիլմի մասին, որը նկարահանվել է 2001 թվականին, և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել: Ֆիլմը դիտելուց հետո հասկացա մի բան, որ կախվածությունը տանում է դեպի անկարողություն: Ֆիլմը հենց կախվածության, անկարողության, կրքի, սիրո, դառնության, դժվարության, կեղտի, փողի մասին է: Ֆիլմի հերոսները կախվածություն ունեին ոչ միայն, թմրանյութից կամ ալկոհոլից, նրանք ունեին կախվածություն հաճույքից, սիրուց, ունեին անկարողութունը բավարարելու կախվածություն, անցյալը մոռանալու, ներկայով ապրելու: Արանոֆսկին փրձեց ֆիլմում ցույց տալ 21-րդ դարի ախտերից շատերը: Հերոսի մայրը տառապում էր նիհարելու մոլուցքով: Այս դեպքում նրա մոտ կախվածություն էր առաջանում հեռուստացույցից, ապա նոր հեռուստատեսությունից գովազդվող իրերից: Հասարակ չափաբաժին, որը դարձնում էր կյանքը ցանկալի, որը ստիպում էր ապրել ունենալով մեկ նպատակ՝ թմրանյութ: Սերը, բարեկամական կապերը, ընկերությունը, մեռնում էր կախվածության պատճառով: Հերոսներից յուրաքանչյուրը կարող էր ծախել հենց ինքն իրեն, որպեսզի բավարարեր իր անկարող ցանկությունները: Յուրաքանչյուրը իր քայլերի մեջ գտնում էր ներողամտական հանգամանք, ինքնախաբեության շնորհիվ՝ առաջացնում խղճահարություն և օգնության կետ փնտրում ամեն մեկի աչքերում: Ֆիլմում կային այնպիսի տեսարաններ, որոնք դիտելիս ցանկանում էիր ապրել այնպես ինչպես նրանք, ապրել ինքդ քեզ համար, դուրս գալ հասարակությունից և վայելել կյանքը, սակայն հակասությունները մեծ էին: Նույն վայելքները ի հայտ են բերում լճացումը, որը ի դեպ անխուսափելի է: Շրջապատի ազդեցություն, որը նույնսպես անխուսափելի էր, բերում է իր հետևանանքերը: Հերոսուհին, որը նույնիսկ անտեղյակ է, թե ինչ է ինքն իր հետ անում, շարունակում է հավատալ միֆերին և օրգանիզմը օր օրի ավելացնում է կեղտով, հավատալով, որ կլինի ինչ որ արդյունք, իսկ իրականում հոգեկան շեղումներ, անդառնալի կորուստներ:
Ֆիլմն ուներ հզոր սաունդթրեք, որն ավելի հայտնի դարձավ հայկական միջավայրում, քան ֆիլմը: Այդ սաունդթրեքը հաճախ կարող ենք լսել հեռուստատեսությամբ, գովազդներում, սերիալներում, որն ի դեպ շատ հաճախ անտեղի է օգտագործվում: Ֆիլմում երաժշտությունն ապահովում է գործողությունների ընթացքն ու զարգացումը, կոնֆլիկտն ու հանգուցալուծումը: Երաժշտությունը չի խանգարում պատկերին, այն նպաստում է պատկերի խորը ընկալմանը:
Ֆիլմում առկա է հզոր օպերատորական աշխատանք: Գունային ու պատկերային գրավիչ ու կլանող կադրեր, նոր ու հետաքրքիր մոտեցումներ: Ռեժսորի առավելությունը մեզ բոլորիս հայտնի նյութը այլ տեսանկյունից ու բավականին գրավիչ տեսանկյունից ներկայացնելն է:
Ֆիլմը դիտելուց հետո, չեմ չափազանցնի եթե ասեմ, որ մի քանի օր դուրս չէի գալիս ազդեցության տակից: Չեմ սիրում, երբ ասում են պետք է պարտադիր կարդալ, դիտել, սակայն սա այն դեպքերից է, երբ ՊԵՏՔ է դիտել ու տեսնել այն ինչ կատարվում է մեր կյանքում, շրջապատում: Միգուցե ֆիլմը դիտելուց հետո սկսենք ավելի շատ մտածել մեր քայլերի, ներկայի ու ապագայի մասին:
Դարեն Արանոֆսկու եկրորդ ֆիլմը, որը դիտեցի «Black Swan» է: Առաջին անգամ այն դիտել էի մեկ տարի առաջ, սակայն այսօր հասկացա, որ ցանկանում եմ վերանայել: Օգուտը մեծ էր: Այս անգամ փորփրեցի ֆիլմի ենթամակարդկաները ու կարողացա ունենալ հստակ կարծիք ֆիլմի վերաբերյալ, որը մեծ ձեռքբերում է: Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են երազանքներ, նպատակներ, ոմանք ապրում են դրանցով և հասնում ոչնչացման: Ֆիլմի հերոսուհին «ամուսնացել էր»իր երազանքի հետ, ինքանանվիրվել էր իր պարին, ուներ նպատակ ու այդ նպատակին հասնելու համար կարող էր նաև մեռնել: Գժության մակարդակի հասնող նպատակները հասցերցին նրան անհավասարակշիռ քայլերի, իրեն հակառակորդ տեսնում էր բոլորին, սակայն ամենամեծ հակառակորդը ու թշնամին հենց ինքն էր իր համար: Միջոցները երկուսն էին, կամ պետք է թողներ երազանը, որպեսզի կարողնար ապրել, կամ գնար երազանքի ետևից և մեռներ:
Արանոֆսկու ֆիլմերում հետաքրքիր էր դերասանական կազմը: Ինձ համար բացահայտեցի Ջերարդ Լետոյին, Ջենիֆեր Կոննելիին, Նատալի Պորտմանին: Նաև անկախատեսելի խաղ ցուցաբերեց Մարլոն Ուայանսը, որին տեսել էի միայն կոմեդիոն ֆիլմերում: Ռեժիսիորը տվեց հնարավորություն դերասաններին ցույց տալու իրենց, տարբեր անկյուններից:
Ես չեմ համարում, որ կարողացել եմ բացահայտել ռեժիսոր Դարեն Արանոֆսկուն: Ռեժիսորին բացահայտելու համար, դեռ բավականին աշխատանք ունեմ անելու:
0 comments:
Post a Comment