Thursday, May 8, 2014

Խավար և լույս

Նարե Հովհաննիսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան


Յուրաքանչյուր մարդու ներսում կա հուշող և կանխորոշող ուժ, որի շնորհիվ լուծում է տարբեր խնդիրներ: Ստորև կփորձեմ ներկայացնել և բացահայտել այդ ուժերը:

Առաջինը մարդու մեջ ապրող խավարն է, որն առաջացնում է լարվածություն և անհաջողության մատնվելու վախ: Խավարով ապրել, նշանակում է տեսնել դժվարություն ցանկացաց հնարավորության մեջ: Ներքին խավարով ապրող մարդը նույն հոռետես մարդն է: Երբ մարդ սովորում է խավարին, այն նույքան հաճելի է դառնում, որքան լույսը: 

Երկրորդ ուժը մարդկային հոգում ապրող լույսն է: Լույսը հավատն է, որը ղեկավարում է մեր ձեռքբերումները, նպատակն է, հաջողությունը, հույսը, ամեն ինչի մասին լավը մտածելու կարողությունը, որն անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Այն ստիպում է մոռանալ վատը, քայլել առաջ և տեսնել հնարավորություն յուրաքանչյուր դժվարության մեջ:
Ամփոփելով կցանկանամ ասել, որ պետք չէ ապրել ո՛չ խավարով, ո՛չ լույսով: Խավարով շարժվելով՝ իրականությունը տեսնում ես որպես ավելի վատը, քան իրականում է, լույսով շարժվելով՝ իրականությունից ավելի լավ:
Պետք է լինել իրատես: Ինչ-որ բան անելիս մի նայեք ո՛չ լույսի, ո՛չ խավարի տեսանկյուից, ուղղակի արեք դա:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic