Սանասար Գևորգյան,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կորտասարի "Դեղին ծաղիկ" պատմվածքը կարդում էի առաջին անգամ: Թվում է, թե նա գրում է մարդկային տարբեր մանր խնդիրների մասին, որոնք գրեթե ոչ մի առանձնահատկություն չունեն: Ինչ-որ տեղ այդպես է: Կարծես յուրաքանչյուր ոք ունի իր յուրահատկությունը և բնավորության մի կողմ, որով տարբեր է բոլորից: Սակայն Կորտասարը այս պատմվածքով ցանկանում է ցույց տալ կյանքի հավերժությունն ու հարատևությունը, և որ դու չես կարող ինքդ գծել քո ճակատագիրը, այն վաղուց գծված է: Պատմվածքում գլխավոր հերոսը պատահաբար հանդիպում է տասներեքամյա մի պատանու, որին շատ է նմանեցնում իրեն, և ինչքան մոտիկից է ծանոթանում երեխայի հետ և իմանում նրա կյանքի մութ էջերը, նա արդեն համոզվում է, որ իրենց ճակատագրերը նույնն են: Նա նույնիսկ սկսում էր կռահել, թե ինչ կլինի պատանու հետ ապագայում: Նա այդ ամենը բացատրում է այսպես. պատանին վարակվել է համանման հիվանդությունով նույն տարիքում, ինչ գլխավոր հերոսը: Երկուսն էլ միևնույն դժվարություններն են ունեցել ու հաղթահարել, պարզապես տարբեր ժամանակամիջոցներում, դա էլ բացատրում է գիտության առաջադիմությամբ: Հեղինակը նաև հավատում է, որ պատանուց հետո գալու են հազարավոր նոր մարդիկ, որոնք կկրեն նույն ճակատագիրը: Սակայն ամիսներ անց երեխան մահանում է լյարդի բորբոքումից(գլխավոր հերոսը նույն հիվանդությամբ վարակվելուց հետո բուժվել էր): Տղայի մահից հետո գլխավոր հերոսի հոգում մի որոշ չափով հանգստություն է իջնում: Այդ խառնաշփոթում նա հիշում է ծաղիկների մասին:Նրանք մահանում են ու իրենց փոխարեն աճում են ուրիշները: Այսպես է փոխանցվում իրենց անմահության կերպարը: Մարդիկ էլ ծաղիկների նման մնում են անմահ:Գեղեցիկ և խորհրդավոր պատմություն էր: Ոչ ոք չի ուզում մահանալ և մինչ կյանքի վերջին վայրկյանն էլ չի կասկածում, որ միշտ անմահ է լինելու:
0 comments:
Post a Comment