Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Մարդիկ ծնվում են, ապրում, կերտում իրենց ճակատագիրը, փոխանցում մեկ այլ մարդու ու մահանում: Կարծես շատ պարզ է ամեն ինչ, այնպես չէ՞: Մարդկանց էվոլյուցիայի ընթացքում տարբեր ճակատագրերի շրջապտույտը կարելի է նմանեցնել կարուսելի: Թվում է ամեն անհատ առանձնահատուկ է, ու միայն ինքն ունի իրեն բնորոշ բոլոր յուրատեսակ հատկությունները, բնավորության բացառիկ գծերը և այն ամենը ինչ վերաբերում է հենց իր «ես»-ին: Իրականում Կորտասարի «Դեղին ծաղիկը» ընթերցելուց հետո՝ կոտրվում են բոլոր կարծրատիպերը այս տեսակետի վերաբերյալ:
Կորտասար առաջին անգամ էի ընթերցում: Թվում է, թե նա գրում է մեր շուրջը գտնվող երևույթների, մեզ համար ոչ կարևոր նշանակություն ունեցող խնդիրների, հարցերի մասին. մասամբ այդպես է: Կորտասարը իր լեզվով վերարտադրում, և ընթերցողի համար ավելի հասկանալի է դարձնում այդ մանրուքների արժեքը: Մահվան ենթակա, բայց միևնույն ժամանակ անմահ մարդկանց գաղափարն է արտացոլված նրա այս պատմվածքում: Հենց էսպես էլ սկսվում է. «Սա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք»: Պատմվածքի գլխավոր հերոսը արդեն գծել է իր ճակատագրի ուղին, և իրեն մատնելով հարբեցողությանը՝ սպասում է տարտարոսի կամ եդեմի հետ իր ուղու հատմանը:
Նա մի անգամ պատահական տեսել է մի պատանու, ում հետ շատ նմանություններ են ունեցել: Օրինակ՝ պատանին վարակվել է համանման հիվանդությունով նույն տարիքում, ինչ գլխավոր հերոսը: Երկուսն էլ միևնույն դժվարություններն են ունեցել ու հաղթահարել, պարզապես մեկ տարբերությամբ՝ գլխավոր հերոսի մանկությունն էր դա, իսկ պատանու՝ ներկան: Ծերունու աչքի առջև կատարվում էին այն իրադարձությունները, որոնք իր համար կրկնվող երևույթներ էին: Սակավ առ սակավ նա սկսում է հասկանալ, որ երեխան իր ճակատագիրը կրողներից մեկն է, և որ նրա նման շատերը կան:
Այս անվերջ պտտվող կարուսելների խառնաշփոթում հերոսը հիշում է ծաղիկների մասին: Նրանք մահանում են ու իրենց փոխարեն աճում են ուրիշները: Այսպես է փոխանցվում իրենց անմահության կերպարը: Մարդիկ էլ, դեղին, կանաչ, կամ ի՞նչ կապ ունի, ծաղիկների նման մնում են անմահ:
Խորհրդավոր ու ակամայից երջանկացնող պատմվածք էր: Բոլորն ուզում են մահվանից հետո էլ ապրել, ու չեն էլ գիտակցում, որ իրենց ցանկությունը վաղուց արդեն կատարված է:

0 comments:
Post a Comment