Friday, April 19, 2013

Ինքնատիրապետման հանճարը

Վիլյամ Սարոյան 
Փառք Աստ­ծո, Լաս Վե­գա­սի ամե­նա­խոշ­որ գոր­ծա­րա­րը հայ է, նույն ին­քը` ինք­նա­տի­րա­պետման, առք ու վա­ճառ­քի, հար­կե­րից խու­սա­փե­լու, սի­ցի­լի­ա­կան կամ հրե­ա­կան, իռ­լան­դա­կան, հու­նա­կան կամ նեգ­րա­կան, և կամ ցան­կա­ցած այլ մա­ֆի­ա­նե­րի հետ չթշ­նա­մա­նա­լու հար­ցում հեշ­տու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հան­ճա­րը: Ծանր գործ է: Այն­պի­սի դժ­վար աշ­խա­տանք, որ նույ­նիսկ Քի­սին­ջե­րը նրա հետ չի հա­մե­մատ­վի: Եվ մեր տղան` հա­յը, որ իս­կա­կան հա­յի ար­տա­քին ու­նի, գլուխ է հա­նում այդ ամե­նից` հան­ցա­վոր, թե անա­խորժ, բա­րե­գոր­ծա­կան, թե հրաշ­ա­լի: Կեց­ցես, հայ տղա:
Եվ երբ ու­նե­ցածդ մի­լիար­դը Աստ­ծո օրհ­նու­թյամբ կկրկ­նա­պատկ­վի, ամ­բողջ աշ­խար­հի հա­յե­րը հա­վա­տով կլց­վեն, որ չես զլա­նա դրա շատ փոքր մասն իրենց փո­խան­ցել, հա­յե­րե­նին` սուրբ լեզ­վին, եկե­ղե­ցուն, որ ինք­նին սուրբ ըն­տա­նիք է, դպրոց­նե­րին, հի­վան­դա­նոց­նե­րին` իրենց բժիշկ­նե­րով ու բուժ­քույ­րե­րով և նո­րա­գույն, խե­լա­ցի ու հրաշ­ա­գործ սար­քա­վո­րում­նե­րով, սքան­չե­լի հո­վիտ­նե­րում ծվա­րած ծե­րա­նոց­նե­րին, ամեն տե­սա­կի մշա­կու­թա­յին ծրագ­րե­րին` նե­րառ­յալ անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն և հա­յե­րեն ամ­սագ­րե­րի ու գր­քե­րի և պար­սա­վագ­րե­րի հրա­տա­րա­կու­մը: Մենք փոքր ածու ենք, հայ տղա, և չնա­յած մեր քա­նա­կը գնա­լով ավե­լա­նում է, բայց մի­այն Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նում: Մնա­ցած բո­լոր վայ­րե­րում ան­հե­տա­նում ենք` ամուս­նա­նա­լով, ինչ­պես ասում են, «օտար­նե­րի»` ոչ ­հա­յե­րի հետ, ինչ­պես ինքդ ես վար­վել, և մեր գրե­թե մե­ծա­գույն մա­սը` աշ­խար­հով մեկ: Ինք­ներս ան­կա­րող ենք կար­դալ մեր մայ­րե­նի լեզ­վով և հա­զիվ ենք խո­սում, և մեր զա­վակ­նե­րը բա­ցար­ձա­կա­պես ան­տար­բեր են այդ ամե­նի հան­դեպ և ան­տեղ­յակ են այն ամե­նից, որ կա­րե­լի է ասել, թե իս­կա­պես մերն է, իրոք հայ­կա­կան, այն, ին­չը մեզ­նից յու­րա­քանչ­յու­րը այս­պես թե այն­պես ի զո­րու է հա­վա­տալ, թե հրաշ­ա­լի է, սա­կայն միևնույն ժա­մա­նակ այդ իրո­ղու­թյա­նը չի հա­վա­տում: Եվ եթե այդ եր­կու մի­լի­ար­դից մի քիչ նվի­րես մյուս հա­յե­րին, ինչ­պես երե­սուն տա­րուց ավե­լի արել է Ալեք Մա­նուկ­յա­նը` մա­քուր հի­սուն մի­լի­ո­նից ավե­լի գու­մար տա­լով, բո­լոր հա­յե­րը ամ­բողջ աշ­խար­հում կտես­նեն լու­սան­կար­ներդ բո­լոր հայ­կա­կան օրա­թեր­թե­րում, շա­բա­թա­թեր­թե­րում, ամ­սագ­րե­րում, որ տպագր­վում են երկ­րագն­դի բո­լոր ծա­գե­րում հա­յե­րե­նով, անգ­լե­րե­նով, ֆրան­սե­րե­նով և հա­րա­վա­մե­րիկ­յան իս­պա­նե­րե­նով, որով­հետև մեզ­նից շա­տե­րը Ար­գեն­տի­նա են տե­ղա­փոխ­վել և այն­տեղ եկե­ղե­ցի­ներ ու դպ­րոց­ներ են հիմ­նել:

Անգլերենից թարգմանեց` Արամ Արսենյանը
Աղբյուրը` Ինքնատիրապետման հանճարը


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic