Saturday, May 17, 2014

Խեցգետնի արևադարձը / Հենրի Միլլեր

Հատվածներ

Շրջում եմ մարդկային չարամտության պաղ պատերի ներսում, սպիտակ, դողդոջուն կերպարանք, որ ընկղմվում է պաղ լճի հատակը, իսկ վերևում գանգերի սար է: Ես սուզվում եմ պաղ խորքերը, իջնում լեղակով ողողվող կավճե աստիճաններին: Հողի մթին միջանցքները ճանաչում են իմ ոտնաձայները, հեռվից են զգում քայլվածքը, օդի թրթիռները, հևքը, սարսուռը: Լսում եմ՝ ուսումը խաղք ու առակ է դարձել, լլկվել, կերպարանքներ են համբառնում, չղջիկները լորձն է կաթկթում վերևից, և ճնգճնգում են նրանց ստվարաթղթե սոկեզօծ թևերը: Լսում եմ՝ գնացքներն են բախվում, շղթաները ճռնչում, շոգեքարշը փնչացնում է փռնչում, ֆսֆսում, շոգի է արձակում: Ամեն ինչ պատկերանում է ինձ ջինջ մշուշի միջից՝ կրկնության հոտով և դեղին խումարներով ու աստծուսիրուններով.... Մռայլ կենտրոնում, Դիժոնից շատ ցած, արկտիկական շրջաններից էլ ցածր, Այաքս աստվածն է կանգնել՝ ուսորով գամված ջրաղացի անիվին, որի տակ ձիթապտուղներն են ճթճթում, իսկ կանաչ ճահճաջրին գորտերի կռկռոցն է կենդանությաւն տալիս:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic