Tuesday, March 26, 2013

Տրումեն Կապոտե

Սա պարզունակ է, բայց էությունն ահա թե որն է. դու քեզ լավ կզգաս այն ժամանակ, երբ ինքդ լավը կլինես: Լա՞վը: Ավելի ճիշտ կլինի ասել` ազնիվ: Ոչ թե քրեական կոդեքսով ազնիվ (ես գերեզման կարող եմ կողոպտել, մահացածի աչքերից պղնձադրամներ վերցնել, եթե փող պետք լինի, որ կյանքս գեղեցկացնեմ), այլ ինքդ քո առաջ լինել ազնիվ:
Կարելի է լինել` ով ասես, բայց ոչ վախկոտ, ոչ կեղծավոր, ոչ երկերեսանի, ոչ պոռնիկ: Ավելի լավ է քաղցկեղ, քան անազնիվ սիրտ: Եվ սա կեղծ բարեպաշտություն չէ, այլ հասարակ հաշվենկատություն: Քաղցկեղից կարելի է մեռնել, իսկ սրանց հետ ընդհանրապես հնարավոր չէ ապրել:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic