![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgFhyphenhyphenOmIH-xWQ88ELtXxBTPsLLIDvxPzWh_6zvFMuLNacVnRnpoXqMxQthQGoreJajPlzsLY5OCFGwPNT0-9MQ35lR_8D9ahW1jGeu4v1HvxE1aPxxbY2Kee1ckLQf6PEH_rKF9RKBnrj5q/s200/2012-12-25-9-53-41.jpg)
Մյուս կողմից բջջային հեռախոսները, որոնք արդեն կենսական անհրաժեշտություն են ձեռք բերել: Շատ են ճանապարհատրանսպորտային վթարները, երբ հեռախոսով խոսելիս, վարորդը կամ հետիոտնը կորցնում են զգոնությունը: Գիտնականները պնդում են, որ բջջային հեռախոսի արձակած իմպուլսները ազդում են մարդու առողջության վրա: Յուրաքանչյուր ամենաչնչին հաշվարկ անելիս դիմում ենք նրան:
Հեռուստացույցն էլ փոխարինել է հարևաններին, ընկերներին, հարազատներին, դարձել երեխաների դաստիարակը , մեծերի ամենօրյա զբաղմունքն ու շատերին մատնել պարապության՝կտրելով իրականությունից:
Յուրաքանչյուր անգամ, երբ տեխնիկական միջոցները վնաս են հասցնում մեր առողջությանը, մենք պետք է վերանայենք մեր կյանքը, որովհետև այդ առաջընթացը ուղղված է հարմարավետությանը, ուսուցմանը,աշխատանքի թեթևացմանը և արդյունավետությանը: Պետք է ուղղակի իմանալ ինչպես վարվել նրանց հետ:
Վերջիվերջո կրակը նույնպես երբևէ առաջընթաց է եղել: Իսկ եթե չլինեին տեխնիկական միջոցները, կկարողանա՞ինք մենք ապրել, ինչպես ապրել ենք անցյալում: Ըստ իս՝ ոչ: Նրանք դարձել են մեր առօրյայի մի մասը ու առանց դրանց աշխարհը կդադարի առաջ շարժվել:
Աբրոյան Վահե,10-4 դասարան
0 comments:
Post a Comment