Կառավարման համակարգն իրենից
ներկայացնում է
տվյալ երկրում
իշխանության ձևավորման
և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ:
Երկրի կառավարման գլուխ
եկած ցանկացած
իշխանություն պետք
է նախ
և առաջ
մտածի իր
երկրի, իր
երկրում ապրող
ժողովրդի բարեկեցության մասին:
Իհարկե չէի ցանկանա
քննադատել մեր
իշխանությանը, մանավանդ
որ վերջերս
շատ է
այն մադկանց
թիվը, ովքեր,
պարզապես հետ
չմնալով իրենցից
ինտելեկտով ավելի
զարգացած մադկանցից,
միայն քննադատում
են մեր
իշխանությանը: Չեմ
էլ կարող
ասել, սակայն,
որ մեր
իշխանությունը «սուրբ»
է: Իհարկե,
ներկայումս Հայաստանի
Հանրապետության գլուխ
կանգնած իշխանավորներից շատերը
մտածում են
միայն իրենց
բարեկեցիկ ապագայի
մասին՝ մոռանալով
իրենց առաքելությունը:
Ըստ
իս, իշխանությունը մարդկանց
կյանքը բարելավելու,
նրանց համար
բարեկեցիկ կյանք
ստեղծելու, երկրի
արտաքին և
ներքին կայունությունը պահպանելու
համար ստեղծված
ընտրովի մարմին
է: Ընտրովի,այսինքն՝ մարդիկ
իրենց կամքով
պետք է
ընտրեն իշխանավորներին՝ վստահելով
նրանց իրենց
և իրենց
երեխաների ապագան
և անվտանգությունը: Եթե
ամեն ինչ
ընթանա այնպես,ինչպես պետք
է, կտիրի
փոխադարձ վստահության
մթնոլորտ, ժողովուրդը
կընդառաջի իր
առաջնորդներին և
վերջիններս միմյանց
օգնելով կկառուցեն
բարեկեցիկ երկիր:
Ես հույս ունեմ,
որ մոտ
ապագայում մենք
կհասնենք այն
երկրների մակարդակին,
որտեղ մարդիկ
կարողանում են
ազատ արտահայտել
իրենց կամքը
և զգալ
իրենց երկրի
տերերը:
Սակայն համամիտ չեմ
նաև նրանց
հետ , ովքեր
անվերջ քարկոծում
են իշխանություններին `չանելով
ոչինչ իրենց
երկրի համար։
Լավ թե վատ՝
մեր նախագահը
մեկն է:
Մենք ուրիշը
չունենք և
որքան էլ
ըմբոստանանք նրա
դեմ, պետք
է հիշենք,
որ այս
պահին նա
է մեր
երկրի դեմքը
և քարկոծելով
նրան օտար
աչքերում ` քարկոծում
ենք մեր
երկիրը:
Ուստի յուրաքանչյուրը թող
պահպանի ի
ունեցածը`ձգտելով
ավելի լավին:
Լիլիթ Մելքոնյան,10-3 դասարան
0 comments:
Post a Comment