Sunday, December 9, 2012

Հանուն սիրո...



Սերը ավելի ու ավելի է մեծանում, երբ վեճեր են լինում....Վեճերի արդյունքում մարդիկ իրար ավելի են սիրում՝ ճանաչելով,մեկը մյուսին։.
Բայց մարդիկ կյանքումառաջին քայլը չեն անի,որ ներեն իրենց շատ մտերիմ մարդկանց։ Հա,հա, ճիշտ եմ ասում,բոլորը մտածում են.«  Ինչու ես ինձ ցածրացնեմ իր մոտ՝խնդրելով, որ ների ինձ,երբեք նմանատիպ քայլ չեմ կատարի »։ Ու հենց այդ մտածելով էլ հիմա շատերը կորցնում են իրենց մտերիմ մարդկանց.....
Դուք կներե՞ք ձերս իրելիի սխալները:Իսկ ինքներդ ձե՞զ
Ես կարծում եմ,ներումը այդքան մեծ խնդիրներ չիբերի, ինչքան այն, որ մարդ իրեն չներված տեսնի: Եվ ինձ համար ներել,նշանակում է նորից մարդուն տալ այն, ինչ դու տվել ես բայց նա չի վերցրել, իսկ դու ուզում ես,որ վերցնի:Ես պնդումեմ,որ պետք է ներել, ու հարկավոր է, որ դիմացինդ իմանա,եթե չիմանա, չի սովորի գնահատել քո կողմից նորից իրեն տրված արժեքը Իսկ ես՝ ինքս…
Աշխարհ եմ եկել որ ամենքին ներեմ, Բայց ոչ երբեք նրան ում սիրում եմ: Հետաքրքիր է, ես ունեմ նման կարծիք և շարժվում եմ հենց այս խոսքերով։ ով փորձել է ինձ վիրավորել,վերին աստիճանի ցավեցնել և իմ դեմ դավեր նյութել, ես, միևնույնն է, նորից ներում եմ։ Հա,բոլոր իմ ընկերները ասումեն. «Քո մեծ սխալը հենց քո չափից դուրս ներողամտությունն է, դրանից օգտվում են և....... չեմ ուզում ծավալվել...... Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով...Սա ասելով՝ ուզում եմ ասել,որ ամեն ինչ էլ բացատրել լինում է, և միայն պետք է լսել դիմացինիդ, հետո ինչ-որորոշում կայացնել։ Բոլորին պետք է տալ ճիշտ ուղու վրա կանգնելու հնարավորությունը։
Արուսիկ Միքաելյան,10-3 դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic