(Թմկաբերդի առումը )
Դավաճաններին արհամարում են նույնիսկ նրանք, ում ծառայություն են մատուցել…
Ընդհանրապես մարդն իր էությամբ դավաճան է: Դավաճան է թեկուզ հենց ինքն իր նկատմամբ, որովհետև յուրաքանչյուրի մոտ կա դավաճանելու , ստելու և արդարանալու շնորհը: Սակայն ինչպես մյուս բոլոր երևույթները այս կյանքում , դրանք նույնպես վերահսկելի են :
Նրանք, ովքեր կարողանում են տարբերել հավատարմությունն ու անհավատարմությունը, կեղծինքն ու ճշմարտությունը, չարն ու բարին և բացի տարբերելը ձգտում են ազնիվ կյանքի, որը զերծ է ստից ու կեղծիքից, կարողանում են վերահսկել իրենց մեջ եղած անհագ ցանկությունը ` անհավատարմությունը, որը միայն ցավ ու դժբախտություն է պատճառում դավաճանվածին:
Թմկաբերդի տիրուհուն նույնպես չերջանկացրեց պահի գայթակղությունը: Նա ոչ միայն կորցրեց իր ունեցածը , այլև ձեռք չբերեց սպասելի երջանկությունը: Նրան կուրացրել էին ավելին ունենալու գայթակղությունները և դա արթացրել էր նրա մեջ ապրող դավաճանին: Մոռանալով ամենավեհ բանի ` հավատարմության մասին, նա թողեց որ դա մեռնի `իր հետ տանելով տարիների ձեռքբերումներնը, ամուսնու սերը և հավատարմությունը սեփական «ես»ի նկատմամբ:
Իսկ արդյունքում , որպես «փոխահատուցում» ստացավ այն ամենը ինչին արժանի էր:
Կարծում եմ, որ հավատարմությունը մարդու կյանքի կարևոր հատկանիշներից մեկն է, ուստի յուրաքանչյուրս պետք է լինենք հավատարիմ ինքներս մեզ, շրջապատի մարդկանց ` չտրվելով պահի ազդեցությանը:
Լիլիթ Մելքոնյան, 10-րդ դասարան
Աղբյուրը՝ lilitmelqonyan.wordpress.com
0 comments:
Post a Comment