Tuesday, October 1, 2013

Ուզում եմ անազատ լինել

Ներկայացնում է Մերի Թելունցը, 

Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:
Կարդալով Խուլիո Կորտասարի ստեղծագործությունները


Ազատություն: Կարգավիճակ, որը տենչում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման, վերնագիր, որի շուրջ անընդհատ կարդում եմ հայտնի կամ անհայտ գրողների տարբեր գրվածքներ, թեմա որ արդիական է բոլոր ժամանակներում: Այս գեղեցիկ բառը ես բացարձակ չեմ սիրում, այն ինձ համար ոչ այլ ինչ է, քան ռոմանտիկ, կամ պարզապես լավ հնչող մի արտահայտություն, որ հորինել են նույնքան ռոմանտիկ մարդիկ: Մարդը երբեք ազատ լինել չի կարող, կապ չունի, թե քանի տարեկան ես, ու ինչքան փող ունես, հերիք է լինի մեկը, ով սիրի քեզ ու սիրես նրան, ու դու արդեն ազատ չես: Կապ չունի, թե դու ով ես, եթե սիրում ես, դու արդեն իսկ ազատ չես, անազատ է քո հոգին, որովհետև դու ունես հոգեկան կախվածություն
նրանից, ով թանկ է քեզ համար, իսկ սիրում են բոլորը՝ յուրաքանչյուրն իր ձևով: Ես ազատությունը ասոցացնում եմ դժբախտության հետ, որովհետև կարծում եմ, որ լիարժեք ազատ են միայնակ մարդիկ, ովքեր չունեն մեկը, ում սիրում են: Նրանց միակ մխիթարանքը ինքնախաբեությունն է՝ազատ մարդ լինելու ինքնախաբեությունը: Եթե ես սիրում եմ իմ ընտանիքը, իմ հարազատներին, իմ հայրենիքը, դա նշանակում է, որ ես չեմ կարող ազատ թռչունի պես ճախրել երկնքում, որովհետև ես անտեսանելի թելով կապված եմ նրանց, այդ թելը հենց սերն է, սերը, որ ես տածում եմ նրանց նկատմամբ, ու այդ ժամանակ ես հասկանում եմ, որ ինձ պետք չէ այդ «երանելի» ազատությունը: Ես ստեղծել եմ ազատության մասին իմ կարծրատիպերը ու ապրում եմ՝ մտածելով, որ մարդ լիարժեք ազատ է միայն մահվան ժամանակ, ու չեմ դժգոհում, որ անազատ եմ: Ազատությունը ծնվում է, մարդու մահվան հետ միարժամանակ, այնտեղ ուր կա կյանքն, չկա ազատություն: Ուզում եմ անազատ լինել ու միշտ երջանիկ..

Աղբյունրը՝ Մերի Թելունց

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic