Wednesday, October 9, 2013

Միխայիլ Բուլգակով. «Վարպետը և Մարգարիտան»

Հատվածներ

► Ճշմարտությունը ասելը դյուրին է և հաճելի:

► Նա լավ էր հասկանում, որ իր կյանքում ոչինչ այլևս փոխել չի կարող, կարող է միայն մոռանալ:

►Այստեղ տարօրինակ մի բան կատարվեց նրա հետ: Նրա կամքն ասես մասնատվեց, և նա զգաց, որ թուլացել է, որ խորհրդի կարիք է զգում:

►Այո, մարդը մահկանացու է, սակայն դա դեռ դժբախտության մի մասն է միայն, ամենից զավեշտալին այն է, որ երբեմն մարդը հանկարծակի է մահկանացու:

►Մարդն անհետաքրքիր է առանց իր ներսում, իր տուփի մեջ ունեցած անակնկալի:

►Մենք զրուցում էինք այնպես, կարծես թե երեկ ենք բաժանվել, կարծես թե ճանաչել ենք իրար երկար տարիներ:

►Ես ձեզ հաջողություն չեմ ցանկանա, քանզի հաջողությանը չեմ հավատում…

►Արթնանալով` Մարգարիտան չարտասվեց, ինչպես հաճախ էր անում, որովհետև արթնացավ մի կանխազգացումով, որ այսօր ի վերջո ինչ-որ բան կկատարվի: Այդ կանխազգացումը որսալով, նա սկսեց հոգու խորքում բորբոքել և ճյուղավորել դա, վախենալով, որ կանխազգացումը լքի իրեն…

►Ինչ-որ բան հաստատ կպատահի, որովհետև չի լինում այնպես, որ որևէ բան ձգվի հավերժորեն:

► Ամենահետաքրքիրը այս ստի մեջ այն է, որ սուտ է ամեն բառը, սկզբից մինչև վերջինը…

►Հիշում էր, թե ինչպես մեկ տարի առաջ ճիշտ նույն օրը, ճիշտ նույն ժամին, հենց այս նստարանին նստած էր նրա հետ: Եվ ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, սև պայուսակը դրված էր կողքին, նստարանի վրա: Այսօր նա չկար իր կողքին, բայց և այնպես Մարգարիտան նրա հետ էր խոսում մտովի. «Եթե աքսորված ես, ապա ինչու՞ լուր չես տալիս քո մասին: Չէ մարդիկ լուր տալիս են: Էլ չես սիրու՞մ ինձ: Չէ, չգիտեմ ինչու չեմ հավատում: Ուրեմ աքսորվել ես ու մահացել… այդ դեպքում խնդրում եմ ազատ թող ինձ, վերջապես ապրելու, օդ շնչելու ազատություն տուր ինձ»:

►Հույսը, որ այնտեղ կհաջողվի վերադարձնել իր երջանկությունը, անվախ էր դարձրել նրան:

►Ամենասարսափելի զայրույթը անկարողությունից ծնված զայրույթն է:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic