Monday, October 14, 2013

Ժան-Պոլ Սարտեր. «Սրտխառնոց»

Հատվածներ


 - Ես զգում էի մի այնպիսի հուսահատ մենակություն, որ ուզում էի ինքնասպան լինել: Ինձ հետ պահեց այն միտքը, որ իմ մահը  աշխարհում ոչ ոքի ոչ ոքի չի տխրեցնի, և մահվան մեջ ես կդառնամ ավելի միայնակ, քան կյանքում եմ:

- Գոյատևում՝ ահա թե ինչից եմ ես վախենում:

- Որպեսզի ամենահասարակ միջադեպը վերածվի արկածի, բավական է միայն պատմել այն ինչ-որ մեկին:

- Մարդը, ով դատապարտված է ազատ լինելու, աշխարհի ծանրությունը վերցնում է իր ուսերին:

- Երբ դու ուզում ես ինչ-որ բան հասկանալ, հայտնվում ես դրա առաջ՝ երես առ երես, մեն-մենակ, առանց որևիցե օգնության:

- Իմ կարծիքվ մարդկանց անհնար է ատել ճիշտ այնպես, ինչպես և անհնար է սիրել:

- Քեզ տեսնելու անհրաժեշտություն ես իհարկե չունեմ, եթե խոսքը դրա մասին է: Հասկանո՞ւմ ես, քո մեջ չկա այնպիսի մի բան, որն առանձնահատուկ հաճելի կլիներ աչքերիս համար: Բայց ինձ անհրաժեշտ է, որ դու լինես աշխարհում և որ չփոխվես:

- Գոյություն չունեն ոչ երկուշաբթիներ, ոչ կիրակիներ… միայն օրեր են, որ հրմշտում են իրար խառնաշփոթի մեջ…

- Ես ազատ եմ, իմ կյանքում այլևս ոչ մի իմաստ չկա, այն ամենը, ինչի համար ես փորձում եմ ապրել, փլուզվել է, և ես արդեն ոչինչ մտածել չեմ կարող:

- Ավելի շուտ ես զարմանում եմ կյանքի վրա, որ տրված է ինձ հանուն…հանուն ոչնչի:

- Ես այլևս ինձ միայնակ չեմ զգում, բայց ինքնըստինքյան որևէ մեկի հետ հանդիպելու կարիքը չկա:

- Ինձ շրջապատող բոլոր առարկաները պատրաստված էին այն նույն նյութից, ինչից որ ես էի՝ մի տեսակ տհաճ տառապանքներից:

- Այն ամենը, ինչ ես գիտեմ իմ կյանքի մասին, ինձ թվում է՝ կարդացել եմ գրքերից:

Թարգմանությունը՝ Արտակ Զարգարյանի


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic