Tuesday, October 1, 2013

ճանաչիր ինքդ քեզ

Ներկայացնում է Դավիթ Շահինյանը,
Ավագ դպրոց-վարժարանի 10-րդ դասարան:

Մարդ մինչև այսօր չի ճանաչում ինքն իրեն: Եթե մենք մեզ ճանաչում ենք, ապա դա մակերևութային է և չնչին: Երկու կամ գուցե մեկ ամիս կամ ավելի տանք, ամեն մանրամասներով պատկերացնենք մեզ մեկ ամիս հետո՝ արդեն փոխված: Ինչպիսին կլինենք այդ ժամանակ, ինչպես ենք շփվելու մարդկանց հետ, ինչպես ենք հաղթահարելու պրոբլեմները: Մենք ծրագրավորում ենք մեզ հաջողության: Մարդը մինչև իր կայնքի վերջը չի կարող ճանաչել ինքն իրեն:
Մինչև այսօր մենք օգտագործել ենք մեր վառ երևակայությունն ու հզոր հնարավորությունները մեր իսկ դեմ, ստեղծել ենք մեզ համար անհաղթահարելի թվացող դժվարություններ: Իսկ այժմ եկել է ժամանակը, որ մենք փոխվենք,այո՛, հենց այս պահից կամ մի գուցե մի քանի վայրկյան առաջվանից մենք արդեն սկսում ենք փոխվել: Մեջբերում Խուլիո Կորհասարի «Վիճակախաղ» վեպից.
«Ուրեմն, լինել այնպիսին, ինչպիսին կաս, նշանակում է չլինել այդպիսին, այլ ընդամենը այսքան արժենալ,այսքան խոստանալ և նույնքան էլ խաբել»:
Երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկա մայրցամաքը, որոշ ժամանակ անց ինքը և հավաքված մարդիկ նստած զրուցում էին սեղանի շուրջ։ Հանկարծ մեկը վեր կացավ տեղից ու դիմեց Կոլումբոսին՝ ասելով, թե արդյոք Կոլումբուսը մեծ բան է արել: Բոլորն էլ կարող էին դուրս գալ նավահանգստից ու անընդհատ շարժվելով մի ուղղությամբ՝ անպայման կհասնեին ցամաքի: Եվ վերջում եզրափակեց.
-Մենք էլ կարող էինք դա անել:

Կոլումբուսը, որին միանգամից ուղղվեցին բոլոր ներկաների հայացքները, վերցրեց մի ձու սեղանից և ասաց.

-Ով՞ կարող է սա կանգնեցնել մի ծայրի վրա:

Եվ բոլորն էլ հրաժարվեցին անգամ փորձել, իսկ նա վերցրեց ձուն հարվածեց այն մի ծայրով սեղանին ու կանգնեցրեց և ավելացրեց.

-Կարող էիք՝ անեիք:

Հիրավի ճշմարտացի էր այս մարդու խոսքը, և այս օրինակից էլ ակնհայտ է, որ, ինչպես ասել է մի մեծ մտածող, «Դեպի նպատակը սլանալիս չարժե կանգ առնել և քար նետել ամեն հաչող շան վրա, այլ պետք է շրջանցել դրանք, ինչպես վարար գետի ջուրն է շրջանցում ահռելի քարերը...»։

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic