Saturday, October 12, 2013

Վոլֆգանգ Բորխերթ

«Կյանքն ավելին է, քան անձրևի տակ թափառելն ու դռան բռնակը բռնելը։ Դա ավելին է, քան մարդկանց կողքով անցնելն ու հոտերը հիշելն է։ Կյանքը նաև վախն է։ Նաև ուրախությունն է։ Վախը՝ որ կընկնես գնացքի տակ։ Ուրախությունը, որ չընկար։

Ուրախություն, որ կարող ես շարունակել գնալ»: Գրել է Վոլֆգանգ Բորխերթը: Հենց այս տողերը կարդալուց հետո սիրահարվեցի նրա խորիմաստ և հետաքրքիր մտքերին: Նրա ստեղծագործությունները կարծես ինձ համար գրված լինեին: Նրա կյանքն էլ հետաքրքիր էր նրա մտքերի պես, միգուցե դա փոխկապակցվա՞ծ է: Նա իր պատմվածքներում հիմնականում խոսում է ոչ նյութական բաների մասին և գրում է այնպես, ինչպես կգրեր նա, ով պատրաստվում է մահի: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ Բորխերթ և փորձել հասկանալ՝ ինչ է նա ցանկանում ասել իր պատմվածքներով. դա իսկապես հետաքրքիր է: Ցավոք սրտի, նրա ստեղծագործություններից շատ քչերն են, որ հայերեն թարգմանված են:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic