Monday, April 8, 2013

Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է

0 comments


Փարիզ` սիրո քաղաք, պատմությունը գնահատողների քաղաք, արվեստը սիրողների քաղաք: Դժվար է մտածել, որ այս ջերմ, լուսավոր քաղաքը ունի նաև մութ ու խոնավ հատված:

Ռեքվիեմ բոված հացով

0 comments
Մարիո Բենեդետտի
Այո, անունս Էդուարդո է: Դուք դա ինձ հարցնում եք, որպեսզի ինչ-որ կերպ զրույց սկսենք, ես դա հասկանում եմ: Բայց արդեն վաղուց է, ինչ ճանաչում եք ինձ, թեկուզ հեռվից: Ինչպես ես ձեզ եմ ճանաչում: Այն ժամանակվանից, ինչ սկսեցիք հանդիպել մորս հետ Լառանյագայի և Ռիվիերայի կաֆեում, կամ հենց այստեղ: Չկարծեք, թե լրտեսել եմ ձեզ: Բոլորովին: Գուցե այդպես եք մտածում, բայց դա նրանից է, որ ողջ պատմությունը չգիտեք: Կամ գուցե մայրիկը ձեզ այն պատմե՞լ է: Արդեն մի որոշ ժամանակ է, ինչ ես ցանկանում էի խոսել ձեզ հետ, բայց չէի համարձակվում: Այնպես որ, այս ամենից հետո, շնորհակալ եմ ձեզ, որ ինձանից առաջ ընկաք: Իսկ գիտե՞ք, թե ինչու էի ցանկանում խոսել ձեզ հետ: Որովհետև այնպիսի տպավորություն ունեմ, որ դուք լավ մարդ եք:

Վիրտուալ կյանքի դրական և բացասական կողմերը

0 comments

Վիրտուալ կյանք՝ շփում համացանցի, սոցիալական կայքերի միջոցով: Ծանոթություններ առանց մարդկային իրական շփումների, ճանաչումի: Վիրտուալ կյանքի բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են դրականին: Սոց. կայքերից ամենադրականն իմ կարծիքով Skype ծրագիրն է: Քիչ թե շատ  տեսազանգի շնորհիվ կարող ես տեսնել մարդու դեմքի արտահայտությունը և իր խոսելու ընթացքում նայել նրան, կամ լսել ձայնը՝ տեսնելով իր արտահայտչամիջոցները: Մնացած կայքերը՝«Facebook», «Odnoklassniki», «Vkonakte», «Twitter», «My space» և շփման համար ստեղծված այլ

Saturday, April 6, 2013

Նիցշեի կարծիքը խավարամիտների մասին

0 comments

Նիցշեի գաղափարական էպիկենտրոններից մեկը մարդու մասին իր հստակ, անփոփոխ, բազում քննարկումների առիթ դարձած կարծիքն է: Նա ընթերցողի ուշադրությունը սեւեռում է մարդու՝ որպես անհատի, դերի վրա: Նա գտնում է, որ մարդու մեջ բարյացկամությունը, արդարատենչությունը, դիմացինին  օգնելու անվախճան ձգտումը պիտի միշտ պարուրված լինի համակ սառնասրտությամբ, մարդը պիտի գիտակցի, որ իրեն, իր քայլերին բոլորը չեն, որ ճշմարիտ են մոտենում եւ անաչառ գնահատական տալիս, ուստի նա իր համար ընդունելի է դարձնում միայն «սառնասիրտ բարությունը»

Friday, April 5, 2013

Ամելի Նոտոմբ «Թշնամու կոսմետիկան»

2 comments
Հատվածներ

1. Հավատը ամրացնում է մարդկային հոգին և նրան հսկայական ուժ է տալիս։ Անկախ նրանից, Աստված գոյություն ունի, թե՝ ոչ։ 
2. Միայն առաջինն է հաշիվ։ Եթե դու մարդասպան ես, մեղքի զգացումը չի ավելանում զոհերի թվից։ Կարևոր չէ՝ որքան ես սպանել՝ մեկ թե հարյուր մարդու։ Հենց մեկին սպանես, արդեն հարյուրին էլ կարող ես։

Նա չապրեց Ամերիկայում, նա այնտեղ մահացավ

0 comments
Պոյի ոճի յուրօրինակությունը Ամերիկայում հետևորդներ չգտավ: Բայց այն իր արտացոլումը գտավ ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերի պոեզիայում, ով թարգմանեց Պոյին, հայտնի դարձրեց նրան Եվրոպայում: Դրանով էլ սկսվեց Պոյի ազդեցությունը հետադիմական և սիմվոլիստական գրականությունում: Այն նկատվում է Վիլե դը Լիլ-Ադամի, Մալարմեի, Մետերլինկի, Ուայլդի, ռուս սիմվոլիստների և ուրիշ ժանրերում ստեղծագործողների՝ Գովարդ Ֆիլիպսի, Լավկրաֆտի, Էվերսի, Էդոգավա Ռոմպոյի ստեղծագործությունների վրա:

Thursday, April 4, 2013

Անվերնագիր

1 comments
 Սև ես:
Լուռ ես ու մենակ:
Սպիտակել ես:
Ծեր ես ու մենակ:
Քայլում ես:
Տխուր ու մենակ:
Մենակ չես:
Ունես ձեռնափայտ:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic