Monday, April 8, 2013

Վիրտուալ կյանքի դրական և բացասական կողմերը


Վիրտուալ կյանք՝ շփում համացանցի, սոցիալական կայքերի միջոցով: Ծանոթություններ առանց մարդկային իրական շփումների, ճանաչումի: Վիրտուալ կյանքի բացասական կողմերը մի քանի անգամ գերազանցում են դրականին: Սոց. կայքերից ամենադրականն իմ կարծիքով Skype ծրագիրն է: Քիչ թե շատ  տեսազանգի շնորհիվ կարող ես տեսնել մարդու դեմքի արտահայտությունը և իր խոսելու ընթացքում նայել նրան, կամ լսել ձայնը՝ տեսնելով իր արտահայտչամիջոցները: Մնացած կայքերը՝«Facebook», «Odnoklassniki», «Vkonakte», «Twitter», «My space» և շփման համար ստեղծված այլ
միջոցները կարող են ինչպես օգուտ, այնպես էլ շատ վնասներ պատճառել: Կոպիտ օրինակ, այդ կայքելով շփման ժամանակ հնարավոր է մի աղջիկ ինչ-որ տղայի հետ շփվի, չիմանալով նրա մասին ոչինչ, և ինչ-որ ժամանակ անց տղան կարող է հրավիրի աղջկան որևէ տեղ և դա կարող է ունենալ շատ վատ հետևանքներ:  Իսկ ի՞նչ կլիներ եթե չլինեին այդ կայքերը: Ի՞նչ էին անում մարդիկ այն ժամանակ, երբ դեռ համացանց կոչվածը գոյություն չուներ: Ըստ իս, այդ ժամանակ ավելի շատ էին անկեղծ շփումները, լավ ընկերների ծանոթացումները: Ի՞նչ եք կարծում, մարդիկ կարող են ճանաչել իրար առանց տեսնելու, լսելու, այլ շփվել միայն նայելով համակարգչի ստեղնաշարին: Բնավ ո՛չ: Այս ամենից մի հետևություն կարելի է անել՝ վիրտուալ կյանքը ունի ընդամենը մի դրական կողմ, այն է՝ մարդիկ, գտնվելով իրարից շատ հեռու, կարող են ցանկացած ժամանակ շփվել միմյանց հետ:

Սյուզի Կարապետյան, 11-րդ դասարան:


0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic