Browse »
Home
»
Փարիզ
»
Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է
Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է
Փարիզ`
սիրո քաղաք, պատմությունը գնահատողների քաղաք, արվեստը սիրողների քաղաք: Դժվար է
մտածել, որ այս ջերմ, լուսավոր քաղաքը ունի նաև մութ ու խոնավ հատված:330 կիլոմետր
երկարությամբ Փարիզյան կատակոմբները տարածվում են ամբողջ քաղաքի տակ: Դեպի
կատակոմբներ` թունել, տանող դուռն ունի հետևյալ անվանումը` «Դժոխքի դարպասներ»: Նեղ պարուրաձև աստիճանները տանում են դեպի երկրի
ընդերքը: 90 աստիճանները պատրաստված են այն քարից, որից կառուցվել է ամբողջ
Փարիզը: 1774 թվականի դեկտեմբերի 17-ին 300 մետրանոց «д’Анфер » փողոցը թաղվեց 30
մետր խորությամբ փոսի մեջ` իր հետ տանելով տները, մարդկանց և նրանց շրջապատող
կառույցները: Միջնադարում տեղ գտած բոլոր գերեզմանները պետք է վերացվեին, քանզի
դրանք մեծ տեղ էին զբաղեցնում: Գերեզմանները քանդելուց հետո դրանց մնացորդները
տեղափոխվեցին «Կմախքների տուն»: Բացի այս, 1780 թվականի ջրհեղեղից հետո, երբ
փողոցներին խեղդամահ եղած մարդկանց դիակներ էին հայտնվել, և գարշահոտություն էր
տարածվել, Լյուդովիկոս 16-րդը հրամայեց բոլոր այդ դիակները թաղել Փարիզի
կատակոմբներում: Նաև հրամայել էր դռների մոտ ցուցանակ դնել, որն ասում էր`
«Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է»:
Աղբյուրը`http://esaystexem.blogspot.com/2013/04/blog-post_8923.html
Թարգմանեց` Ավետիս Հարությունյանը
0 comments:
Post a Comment