Sunday, June 30, 2013

Ուինստոն Չերչիլի մարգարեությունը

0 comments
1935 թվականի վերջին ես Լոնդոնում էի և մի անգամ լեդի Լեսլիի մոտ կայացած ճաշկերույթի ժամանակ հանդիպեցի Ուինստոն Չերչիլին,որն այդ կնոջը զարմիկ էր գալիս:Երբ բոլորը վեր կացան սեղանից,Չերչիլն ինձ թևանցուկ արեց ու տարավ մի փոքրիկ հյուրասենյակ:
-Հիմա,պարոն Մորուա,-կտրուկ ասաց նա,-վեպեր գրելու ժամանկ չէ':Այո':Եվ ոչ էլ կենսագրություններ գրելու ժամանակը:

Saturday, June 29, 2013

Ամուսնական կյանք

0 comments
Սյուսակու Էնդո
Հատված

Տղամարդը կնոջ մեջ փնտրում է ոչ թե «կյանքի ուղեկցի» կամ «փոքրիկ կոլեկտիվի անդամի», ինչպես դու ես արտահայտվում (ի դեպ, դու այդ մասին պնդում ես քո ամբողջ նամակի ընթացքում, ասես տղամարդու և կնոջ միջև ուրիշ ոչ մի հարաբերություն չկա և լինել չի կարող), այլ բարեկամական մասնակցություն, նյութական աջակցություն, քնքշանք: Այո, այո, տղամարդիկ երբեմն ցանկանում են, որ իրենց մայրաբար գուրգուրեն:

Համառոտ ակնարկ թուրքական գրականության

0 comments
Նկարում՝ Օրհան Փամուկ
Թուրքերենը սկիզբ է առնում օղուզերենից` արեւելաթուրքական ցեղերի լեզվից, որոնք բնակվում էին Կենտրոնական Ասիայում, իսկ այնուհետեւ` 8-10 դարերում, ույղուրների կողմից քշվել են արեւմուտք: Օղուզները գրի համար օգտագործել են թյուրքական ռունագրերը: Թուրքական ֆոլկլորի մեջ պահպանվել են մինչ իսլամական առասպելներ աշխարհի արարման եւ մարդու ծագման մասին, ինչպես հերոսական էպոս-ցիկլ «Օղուզ նամեն»:
Օղուզները կամ արեւելյան թուրքերը իսլամի հետ առնչվեցին 10-րդ դարում: Այդ շրջանում օղուզները փոխառում են արաբական գիրը` հավելելով առանձին նշաններ պարսկերենից:

Tuesday, June 25, 2013

Որոշ ժամանակ անց

0 comments
Խորխե Լուիս Բորխես
Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր

Thursday, June 20, 2013

Թոմաս Ֆուլեր

0 comments
Օրենքը կառավարում է մարդկանց, բանականությունը` օրենքներին: Նա, ով մեղրը լիզում է
 եղինջի վրայից, դրա համար չափազանց թանկ է վճարում: Նիհար ազատությունը լավ է ճարպոտ սրկությունից: Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա: Սոխակը վանդակում չի կարող երգել:

Արշիլ Գորկի. Ես նկարում եմ հայկական գութանները

0 comments
Մենք մեր հայրենիքի մի մասն ենք` չարաղետ փոթորիկներից շպրտված հեռու… Ես մերհայրենիքն եմ երազում, եւ կարծես հայկական դարավոր մի ոգի շարժում է ձեռքս` մեր հայրենիքից հեռու ստեղծելու Խորգոմի պարտեզները, ցորենի դաշտերի ու բանջարանոցների ուրվապատկերները:

Saturday, June 15, 2013

Ճապոնիայի գեղեցկությամբ ծնված

0 comments
ՅԱՍՈՒՆԱՐԻ ԿԱՎԱԲԱՏԱ
Յասունարի Կավաբատայի նոբելյան բանախոսության Մանե Զարեյանի կատարած հայերեն թարգմանությունը վերցված է 1978-ին հրատարակված Կավաբատայի «Հազարաթև կռունկը» գրքից:

Այծերը և գայլերը / ԱՌԱԿ

0 comments
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչո՞ւ մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն:
Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ։ Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի, և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»:

Thursday, June 13, 2013

«Մյուրատն ընդդեմ Մադաթովի»՝ պատմական ակնարկ

0 comments
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումիմամլո քարտուղարությունը, շարունակելովհայությանը վերաբերող լրաքաղը եվրոպականմամուլից, իր ընթերցողին է ներկայացնումսլովակյան "Տիժդեն" շաբաթաթերթում օրեր առաջԳժեգորժ Գորնիի գրված «Մյուրատն ընդդեմՄադաթովի» ակնարկը ղարաբաղցիների ևպատմական մեծ համբավ ունեցող եվրոպականզորավարների 
կապի մասին:

Wednesday, June 12, 2013

Ինչպես խաղաղ պատրաստվել մահվան

0 comments
Ումբերտո Էկո
Վստահ չեմ, որ ինքնատիպ բաներ պետք է ասեմ, սակայն հարկ եմ համարում նշել, որ մարդկային էակի մեծագույն խնդիրներից մեկը մահվան հետ առճակատումն է: Կարծես թե խնդիրն ավելի բարդ է աթեիստների համար (Ինչպե՞ս կանգնել մեզ սպասվող ՈՉՆՉԻ առջև), բայց վիճակագրության համաձայն՝ այս խնդիրը ծառացած է նաև մի շարք հավատացյալների առջև, որոնք վստահաբար կրկնում են, որ մահվանից հետո կյանք կա, սակայն կարծում են, երկրային կյանքն այնքան հաճելի է, որ այն լքելն իսկապես ափսոս է: Այո՛, նրանք

Monday, June 10, 2013

Նանկինյան Քրիստոսը

0 comments
Ակուտագավա
Աշնանային միջօրե էր: Նանկինում, Ցիվանցեզե փողոցի տներից մեկում, արմունկները  սեղանին հենած` չինացի գունատ աղջիկը նստած ձմերուկի կորիզ էր չրթում, որ վերցնում էր լաքապատ սկուտեղից:
Սեղանի վրա դրված լամպը տամուկ լույս էր արձակում, որը ոչ այնքան խավարն էր ցրում, որքան ընդգծում էր սենյակի խղճուկ տեսքը: Անկյունում, պատռված պաստառներով պատված պատի մոտ, վրան անփութորեն բրդե ծածկոց նետված շաքարեղեգե մահճակալի վերևում, փոշոտ առագաստ էր կախված: Սեղանի մյուս կողմում կարծես մոռացված, հին աթոռ էր: Ամենաուշադիր աչքն անգամ այդ իրերից բացի չէր կարող գտնել որևէ այլ բան, որ կարող էր ծառայել իբրև սենյակի զարդարանք:

Friday, June 7, 2013

Քաղցկեղ և կոմեդիա մութ դրախտում

0 comments

Գառնիկ Արզումանյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:

Thursday, June 6, 2013

Մոգերի ընծաները

0 comments
Օ. Հենրի
Մի դոլար ութսունյոթ ցենտ: Ընդամենը այդքան էր: Որից վաթսուն ցենտ` մեկ ցենտանոց մետաղադրամներով:Դրանցից յուրաքանչյուրի համար հարկ էր եղել սակարկել նպարավաճառի, բանջարավաճառի, մսագործի հետ այնպես, որ մինչև ականջները կարմրել էր այն համր դժգոհությունից, որ առաջացրել էր նման խնայողությունը: Դելան երեք անգամ նորից հաշվեց: Մի դոլար, ութսունյոթ սենթ: Իսկ վաղը Ծննդյան տոներն են:
Միակ բանը, որ մնում էր անել, փռվելն էր հնամաշ օթոցին ու արտասվելը: Դելան հենց այդպես էլ վարվեց: Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում

Ապագան

0 comments
Ակուտագավա
Ես չեմ սպասում, որ ապագայում ճանաչում կգտնեմ, հանրության պատկերացումները երբեք չեն խփում թիրախին:
Մեր ժամանակների հանրության մասին որ խոսել իսկ չարժե: Պատմությունը մեզ ցույց է տալիս, թե որքան հեռու էին հանրության կատարելատիպից Պերիկլեսի ժամանակվա աթենացիները և Վերածննդի շրջանի ֆլորենտացիները: Եթե այդպիսին է այսօրվա և երեկվա հասարակությունը, ապա հեշտ է ենթադրել, թե ինչպիսին կլինի վաղվա հանրային ըմբռնումները: Որքան էլ ցավալի է, ես չեմ կարող թերահավատ չլինել, որ թեկուզ հարյուր տարի անց մարդիկ կկարողանան ոսկին զանազանել ավազից:

Tuesday, June 4, 2013

Ի՞նչ է ժամանակը, խաղալի՞ք

0 comments
Սյուզի Թադևոսյան
(դիտելով այս ֆիլմը)


Ժամանակ` ամենաթանկն ու կարևորը, որը երբեք չես կարող հետ բերել: Այն թռչում է ամեն տեղ, ամեն ժամ, ամեն րոպե: Բայց մի՞թե մենք այն հասցնում ենք վայելել, ճիշտ օգտագործել, զգալ, թե՞ ուղղակի անտեսում ենք ու մտածում. «Դեռ ինչքա՜ն ժամանակ կա…»:

Չափավոր իրականություն և անկեղծություն

0 comments
Սյուզի Թադևոսյան

«Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է` մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող, քանի որ նա, ով ամենավերջում ճիշտ դուրս կգա` մտնելով քաոսի մեջ, ետ չի դառնա կամ հակառակ դեպքում ստիպված կլինի վերափոխել այն» (Մաքս Ֆրիշ):
Բայց մի՞թե դա իրոք այդպես է: Ի՞նչ է դուրս գալիս. որ ամեն մի խոչընդոտ տեսնելիս պետք է ետ քաշվենք ու չշարունակենք պայքարե՞լ: Ո’չ, ես համաձայն չեմ դրան, ես միշտ էլ ասելու կամ գրելու եմ այն, ինչ ճիշտ և նպատակահարմար եմ գտնում:

Ռասյոմոնի դարպասները

0 comments
Ակուտագավա
Այդ բանը պատահեց մի երեկո։ Մի ծառա Ռասյոմոնի դարպասի տակ կանգնածսպասում էր անձրևի կտրվելուն։
Ընդարձակ դարպասի տակ նրանից բացի ուրիշ ոչ ոք չկար։ Միայն տեղ-տեղ կարմիրներկը թափ­ված հաստ ու կլոր սյան վրա նստած էր ծղրիդը։ Քանի որ Ռասյոմոնիդարպասը գտնվում էր Սուձակու մարդաշատ փողոցում, այստեղ անձրևիկտրվե­լուն կարող էին սպասել իտիմեգասա[1] ու մոմիեբոսի[2] հագած մի քանիկանայք և տղամարդիկ։ Այ­նուամենայնիվ, ոչ ոք չկար ծառայից բացի։
Դա բացատրվում էր նրանով, որ վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից աղետներ էին գալիս Կիոտոյի գլխին՝ մեկ երկրաշարժ, մեկ փոթորիկ, մեկ հրդեհ, մեկ սով։ Եվ, իհարկե, մայրաքաղաքը դատարկվեց։ Ինչպես պատմում են հինավուրց

Sunday, June 2, 2013

Հայտնիները հաջողության մասին

0 comments
Երբեք, երբեք, երբեք, երբեք չհանձնվեք…
Ուինստոն Չերչիլ

Աշխարհի ամենապերճախոս հռետորը հաջողությունն է:
Նապոլեոն Բոնապարտ

Հաջողությունը՝ ահա թե ինչն է ստեղծում Մեծ մարդկանց:
Նապոլեոն Բոնապարտ

Հնդկական աֆորիզմներ

0 comments
  • Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որ մահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լացի:
  •  Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի:
  •  Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է:

Մտքեր

0 comments
Անտոն Չեխով
  • Անգամ մարդկային երջանկության մեջ ինչ-որ տխուր բան կա:
  • Մարդու մեջ պետք է ամեն ինչ հիասքանչ լինի` եւ դեմքը, եւ հագուստը, եւ մտքերը, եւ հոգին:
  • Զգուշացեք նրբագեղ լեզվից: Լեզուն պետք է լինի պարզ եւ էլեգանտ:
  • Երեխաները սուրբ են եւ մաքուր, չի կարելի նրանց դարձնել մեր տրամադրությունների խաղալիքը:
  • Ռուս մարդու միակ հույսը գումար շահելն է:
  • Պետք է ինքդ քեզ դնես այնպիսի իրավիճակներում, որ միշտ դժվարություններ ունենաս: Առանց դժվարությունների կյանքն ուրախ եւ մաքուր չի կարող լինել:

Saturday, June 1, 2013

Ավետիք Իսահակյանի նամակը Շուշանիկին

0 comments
Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ի՞նչ է ստիպում ինձ գրել.- սիրել- ես քեզ չեմ սիրում, ատել- ես քեզ չեմ ատում, բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել. հավիտյան ապրել, և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել (անզոր եմ ես), ամբողջ էությունս բարի է…և որ ամենաողբալին է` ես դեռ քո ճիրաններում եմ. Ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ.

Պահե՛ք իրար մարդիկ

0 comments
Մարդուն երկար քննադատել չես կարող: Կյանքը չունի ստաբիլ դիրք, այն միշտ տատանվում է ահռելի նավի նման, իսկ այդ նավը դրված է երկաթից էլ ամուր, բարակ անտեսանելի թելի վրա: Հիասթափությունը, կեղծավորությունը և այս տեսակ բոլոր երևույթները մաշված ապակիներ են: Սրանք պետք է մոռացվեն: Պետք է մարդու հետ հարաբերվելու սպիտակ արվեստ ձևավորել:

Բասյո

0 comments
Ակուտագավա
Վերընթերցում եմ «Կապիկի ծղոտե թիկնոցը»: Բասյոյի, Կյորայի, Բոնտյոյի ռենկուների մեջ դյութիչ, հասունության շատ տողեր կան: Հատկապես անարտահայտելի տրամադրություն փոխանցող տեղերը.

Բրնձով արկղը` կիսագոց կափարիչով:
Ես ջարդեցի այն` փոքր-ինչ մնալով խրճիթում:
Կյանքն հիասքանչ է, չէ որ կազմված է ծաղկաքաղը:

Գիշերը դժոխքում

0 comments
Արթյուր Ռեմբո
Ես մի ահռելի կում թույն կլանեցի:- Երիցս թող օրհնյա՛լ լինի երկնային խորհուրդը:- Որովայնս այրվում է: Ուժեղ թույնը ճկռում է մարմինս, տձևացնում ու զգետնում ինձ: Մեռնում եմ ծարավից, շնչահեղձ լինում, չեմ կարողանում գոռալ: Դժո՛խքն է սա, հավերժական տանջա՛նքը: Ա՜յ, կրակ է բարձրանում: Այրվում եմ ուզածիդ պես: Դե՛, քե՛զ տեսնեմ, դև:
 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic