Sunday, March 24, 2013

Կարդալով «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը


Կարդալով Խուլիո Կորտասարի «Ժամանակագրություն Կեսարի համար»-ը ` հասկացա, որ կյանքում ինչ-որ նպատակի համար առաջնահերթ պետք է հավատ ունենալ, հավատ դեպի ապագան, դեպի բարձունքները … Եվ կարևորը նա չէ, թե ինչ են մտածում մարդիկ կամ ինչ են տեսնում նրանք քո մեջ, կարևորը ինքնավստահությունն է, վճռականությունը, ներշնչանքը, որոնք քեզ կբերեն դեպի նպատակը: Եվ անընդհատ քեզ վճռականորեն հավատալով՝ կառուցում ես քո կյանքը, ի կատար ածում բոլոր նպատակներդ:
Հասնում ես փառքի մեծության, որը կկորցնես, եթե կորցնես արժանիքներդ, ներքին հավատդ:
Պետք է լինել վճռական և կոնկրետ, կազմել ապագայի ծրագիրը և համոզված լինել, որ կատարելու ես: Հավատալ, որ կարող ես լուծել գորդյան հանգույցը … Եվ այդ ամենից դու թևեր ես առնում, երջանկանում ես: Ինչեր չես կատարի այդ հավատով, կիրագործես անիրականը…

Էլեն Կարապետյան
10-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic