Monday, March 18, 2013

Պատերազմում հաղթողները

Լիպո Սմբատյան

Կարդալով Վոլֆգանգ Բորխերթի «Կեգլուղի» նովելը՝ չկարողացա չասել այն, ինչ հասկացա: Մարդիկ իրենց առաջացման պահից պատերազմել են և մինչ օրս պատերազմում են: Եվ ո՞վ է դրանից շահում, ով՝ տուժում: Իմ կարծիքով պատերազմում հաղթողներ չեն լինում։


Կամ ինչպե՞ս կարող է մարդը իր նմանին սպանել այն նույն հողի համար, որտեղ երկուսն էլ ապրում են:Այսպես ինչքա՞ն պետք է շարունակվի, ինչքա՞ն պետք է հրամայողը հրամանը տա, և մարդիկ, ովքեր այդ հողի վրա հաշտ ու համերաշխ ապրում են, ակամա դառնան թշնամիներ:Պատերազմի արդյունքում ո՞վ է հաղթում: Պատերազմող զո՞րքը, որ ամեն ինչ կանի, որ ողջ մնա... Ո՛չ, նա չի հաղթում, հաղթում է նրանց հրաման տվողը: Ես տարբերություն չեմ դնում թե մարդը ինչ ազգի ներկայացուցիչ է: Բոլորս էլ մսից և արյունից ենք կազմված, բոլոր ազգերում էլ, այդ թվում նաև մեր երկրում, լինում են լավ մարդիկ և սրիկաներ:Ճիշտ է, իմ կարծիքը կարող է շատերին դուր չգալ, բայց ուզում եմ նաև ձեր կարծիքները լսել:
Կարդացեք:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic