Tuesday, March 19, 2013

Ներշնչանքից, ներքին պահանջից ու մի կաթիլ էլ հոգեբանությունից



Մի քիչ թաց, մի քիչ սեւ ու մի թեւթեւ էլ սառած…Մարդկային հոգիներ ու զգացմունքներ, որոնք այս պահին տիրում են այստեղ- այնտեղ, նրա, մյուսի, երորրդի, վերջինի հոգեբանությունում: Հոգեբանություն թե՞ ներչնչանք:
Միգուցե ներշնչանքից մեկ քայլ դեպի հոգեբանություն՝ եւ դու մեռած ես… հիմարություն թե՞ իրականություն… Էհ… մարդկային հոգեբանություն որը
ձեւավորվում է ներշնչանքից…: Ասես հանելուկ լինի, բայց շատ եմ ուզում այս լաբիրինթոս հիշեցնող հանելուկը բացել ու հասկանալ. մի՞թե հենց մենք ենք որոշում լինել տխուր, սառած, կարմրած, մեռած, ապրած…Մենք ենք որոշում լացել, ծիծաղել, սիրահարվել, ատել… Զգում ենք ներքին պահանջ ատելու մեկին ու ատում ենք,  ներքին պահանջ՝ եւ աչքերդ անձրեւում են, մի կաթիլ էլ ներքին պահանջից հետո սկսում ես սիրել, կարոտել, ծիծաղել…Մարդկային ճակատագիր, որի բանաձեւը է ներքին պահանջ + ներշնչանք+ հոգեբանություն: Մենք էլ ենք մարդ ու մենք էլ ենք դպրոցում մինչ այսօր սովորում հազարավոր բանաձեւեր, որոնց լուծումները փորձում ենք գտնել, բայց ահա այս բանաձեւը շատ տարօրինակ է։ Ու ես արդեն մեկ ամիս է՝ մտածում եմ ու  չեմ հասկանում, միգուցե այս բանաձեւը լուծելու համար մեկ ամիսը շատ քի՞չ է, չէ՞ որ սա ուղղակի sin, cos, tgn, չէ սա բանաձեւ է, որը ես անվանեցի կյանքի բանաձեւ, որը լուծողները միգուցե չեն գտնվել: Ախ, եթե ես լինեի այն մեկը, որը լուծեր կյանքի բանաձեւը, ամենաքիչը մեռած կլինեի: Հարց կառաջանա՝ ինչու մեռած՞։ Ասեմ՝ մեռած, որովհետեւ մեռած մարդիկ են, որ ապրում են երջանիկ, թափանցիկ ու առանց խնդիրների: Երկրային կյանքով ապրող որեւիցե մեկին այս բանաձեւի լուծումը հասու չէ, քանի որ քանի կամ ես, դուք, մենք, կյանքը ինքն իրեն ներշնչանք է՝ լավ, վատ, կախված է հոգեբանությունից, մարդկային հոգեբնություն, որը յուրովի ունի իր ներսում մարդը, եւ որը առաջանում է ներքին պահանջից:
Ներշնչե՛ք, հոգեբանե՛ք, զգացե՛ք ձեր ներքին պահանջը, եւ ապրեք դրանցով։ Եւ մի փորձեք լուծել բանաձեւերը. հենց դրանք են կյանքը դարձնում փոքրիկ առեղծված: 


Մարինա Մնացականյան, 10-րդ դասարան:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic