Thursday, April 11, 2013

Բեռնարդ Շոու

  1. Ամուսնությունը մոտավորապես սա է. տղամարդ, որը չի կարողանում քնել փակ պատուհանի տակ, եւ կին, որը չի կարողանում քնել բաց պատուհանի տակ:
  2. Ամուսնությունը ծուղակ է, երբ տղան ու աղջիկը գցում են իրենց գլխին՝ կարծելով թե ծաղիկներ են բռնել:
  3. Եթե մենք դադարում ենք գործել, դադարում ենք ապրել:
  4. Որեւէ մեկի կենսագրությունը կարդալիս հիշեք, որ ճշմարտությունը երբեւէ չի հրապարակվում: Աստված միշտ ստեղծագործում է: Նա, ով գիտի՝ անում է, նա, ով չգիտի` սովորեցնում է ուրիշներին:
  5. Թերթը տպագիր թուղթ է, որը չի նկատում տարբերությունը հեծանվի շուռ գալու եւ քաղաքակրթության փլուզման միջեւ: Եթե միայն ծնողները գիտակցեին, թե որքան են հոգնեցնում իրենց երեխաներին: Եթե մարդը չի սիրահարվում մինչեւ 40 տարեկան, դրանից հետո կարող է այլեւս չսիրահարվել:
  6. Գեղեցկությունը 3 օրից նույնքան ձանձրացնում է, որքան` բարությունը: Ես չեմ սիրում կռվել, ես սիրում եմ հաղթել: Իդեալական սերը հնարավոր է միայն նամակագրությամբ:
  7. Մենք իրավունք չունենք պահանջել երջանկություն` չարարելով այն: Ես կատակում եմ` ասելով ճշմարտությունը: Աշխարհում չկա ավելի ծիծաղելի բան:
  8. Մեծ շնորհ է կարողանալ տանել մենակությունն ու հաճույք ստանալ:

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic