Thursday, February 14, 2013

Գնաց: Չեկավ: Ուրախ չեմ,բայց…

Անձրևի ձայնը,գնացքի ձայնը,կանանց կրունկների ձայները, նիկոտինի սիրահար թոքերի հառաչը, կարծես տղամարդկանց ձայների ենթանվագ, քո ձայնը, մտքիդ ձայնը, ձայնը , ձայնը,…


Ձայնը խլացնում է:
Այդպես հաճախ է լինում,երբ ուզում ես լսել կարևոր խոսքեր,խոսքեր,որ այլևս չես լսի,գուցե չես լսի,իսկ գուցե կլսես:Ամենասարսափելին հենց «գուցեներն» են,որ սղոցում են ուղեղդ այն ժամանակ,երբ պարզապես կարող ես գրկել սիրելիիդ,ջերմ ժպտալ ու թողնել,որ հեռանա:
Այդ պահերին ցանկալի է ,որ լինես կարմիր զգեստով (հենց այսպես էլ անում եմ ամեն անգամ),ինչու՞  կարմիր ,պարզապես:Միշտ էլ հաճելի է ,երբ պարզապես անում ես բաներ,որ նրան դուր են գալիս:Իսկ կարմիրը դուր է գալիս նրան,զգացել եմ:
Ու այս ամենը նույն կայարանում ,նույնն են պատերը,մարդիկ,ձայները,բայց նույնը չեմ ես,գուցե նա էլ (էլի այս գուցեները):Նույնը չեմ,որովհետև,կամ էլ պարզապես…Գիտեք,հաճելի է,երբ սիրելիիդ գրկում ես այգում,փողոցում,տանը,,,ամեն տեղ,բայց ոչ կայարանում(տանել չեմ կարողանում հրաժեշտի տաղտկալի պահերը):Գնաց:Չեկավ:Ուրախ չեմ,բայց կարմիր զգեստով եմ,որովհետև կայարանում եմ,կամ էլ պարզապես,,,
Դժվար է վերհիշել ու վերապրել , այն էլ  նրա մեռնելուց հետո  ու նույն նկարին նայելով,գիտեմ, կարող եմ պատռել նկարը կամ էլ ուղղակի պահել այնտեղ,որտեղ մեռել են շատ նկարներ,մեռել են այնպես հանգիստ,ինչպես նա…բայց չեմ անում,որովհետև նկարում կարմիր զգեստով եմ,կամ էլ պարզապես…


Աղբյուրը՝ tamlime.wordpress.com
Թամարա Ստեփանյան, 10-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic