Tuesday, February 19, 2013

Կինո


Կինոն արվեստի տեսակներից մեկն է: Կարելի է ասել նաեւ այսպես՝ կինոն կյանքի արտացոլումն է: Ֆիլմ նկարահանելուց հիմնվում են իրական փաստերի վրա, կյանքից, կենցաղից:
Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերականլուսանկարչական բնույթը և մոնտաժն են:*
Կինո նկարահանելը շատ բարդ ստեղծագործական եւ արտադրական պրոցես է: Այն միավորում է սցենարիստիռոժիսորի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի, դերասանի եւ այլոց աշխատանքը:
Կինո հունարեն նշանակում է շարժում, եւ հենց այդտեղից եկել է «կինո» անվանումը, քանի-որ այն ընդունված է անվանել «շարժական նկար»:
Հասկացանք՝ ինչ է նշանակում կինո, իսկ հիմա անցնեմ կինոյի պատմությանը:
Կինոգյուտը արել են Ֆրանսիացի գյուտարարներ Լյումեր եղբայրները 1895թվին: Նրանք հայտնագործեցին «Շարժվող լուսանկարների» պրոյեկտման ու նկարահանման կինոսարքը, որն անվանվել է կինոմատոգրաֆ: Առաջին կինոն ցուցադրվել է նույն թվականին Փարիզում:
Համր կինո, կինեմատոգրաֆիայի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի։ Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ՝ որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։
Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ:
Համր կինոյի առանձնահատկություններից մեկը տիտրեր օգտագործելն է։ Դրանք բացատրում էին սյուժեն, վերարտադրում էին հերոսների ռեպլիկները և անգամ բացատրում էին էկրանի իրադարձությունները հանդիսատեսին։ Տիտրերը կինոյում միանգամից չհայտնվեցին և նրանց գործառությունը ժամանակի հետ էապես փոխվեց։ Դրանք օգտագործվում էին որպես մոնտաժային մասի վերնագիր, խոսքի, ձայնի փոխարինող, սյուժեն բացատրող միջոց։
Համր Կինոյի հռչակավոր դեմքերից են Չարլի Չապլինը, Ֆրինց Լանգը, Լիլիան Գիշը եւ այլն: Լավագույն ֆիմլերց են՝ « Ազգի ծնունդ», «Գնացքի կորուստ» եւ այլն: Առաջին սարսափ համր ֆիլմն է « Դոկտոր Կալիգարիի աշխատասենյակը», որը ցուցադրվել է Գերմանիայում 1906թվին: Խոսելով Համր ֆիլմի մասին՝ չեմ կարող չնշել հայկական համր ֆիմլերը, որոնք մշակութային շրջադարձ են կատրել՝ «Գիքոր», «Նամուս», «Զարե» եւ այլն:
1930-ական թվականներց կինոն դարձել է հնչուն: Մշակվել են գույնավոր էֆեկտները եւ օգտագործվել են կինոարվեստի մեջ:
Ինչպես հասկացանք, կինոն ունեցել է երկարատեւ զարգացում: Իր զարգացման ընթացքում այն ձեռք է բերել տվյալ տեսակները՝ գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն, գիտահանրամատչելի (սա օգտագործվում է վերոհիշյալ տեսակների մեջ):
Մեր օրերում կինոյի պահանջը ավելի է մեծացել: Այժմ բացի կինոթատրոններից կարող ես դիտել քո ցանկացած ֆիլմը հենց քո տանը համացանցի միջոցով: Կինոյի մի տեսակ է նաեւ սերիալը, որը Հայաստանում նույնպես ապրում է զարգացում, սակայն զարգանում է ոչ թե լավ առումներով, այլ վատ, որը իհարկե մշակութային խնդիր է Հայաստանի համար:  
Կա նաեւ 3D տեսաչափը, որը մեծ տարածում է գտել աշխարհում: Մեր օրերում խելացի ռեժիսորները ֆիլմը նկարում են հենց այդ տեսաչափով, քանի-որ այն ավելի եկամտաբեր է:
Այօսր գոյություն ունեն բազմաթիվ կինոստուդիաններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Իհարկե ամենահայտնիները գտնվում են կինոյի մայրաքաղաք Հոլլիվուդում: Դրանցից են « 21 FOX ent.» «Warner Brothers», «Disney» եւ այլն: Որպես կանոն, լավագույն ֆիլմերը դուրս են գալիս Եվրոպայից եւ Ամերիկայից, այդ ստեղծագործությունները դառնում են հանրահայտ ամբողջ աշխարհում:
Ամեն տարի հոկտեմբերի վեցին ամբողջ աշխարհը տոնում է Կինոյի օրը: Բացի դրանից կան բազմաթիվ մրցանակաբաշխություններ, որորնցից ամենահանրահայտը «Օսկարն» է:
Կյանքը կինո է, իսկ մենք այդ կինոյի ռեժիսորն ու սցենարիստն ենք, մենք ենք մեր սեփական կինոյի հեղինակը եւ միակ պատասխանատուն:

Մարինա Մնացականյան,10-րդ դասարան

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic