Դեռևս անտիկ աշխարհում տարբեր են եղել պետության մասին պատկերացումները:
Մարդիկ կերտել են իդեալական պետության միֆը: Իր պատմության ողջ ընթացքում մարդկությունը
ձգտել է կերտել իդեալական պետություն, իդեալական հասարակարգ:
Ըստ իս իդեալական է
այն պետությունը, որտեղ իշխանությունը ծառայում է հասարակությանը: Պետությունը սահմանվել
է, որպես մի ուժ, որը շահագործում է
շահագործվողներին: Սա պետության դասական սահմանումներից
է: Ես իդեալական պետության մոդելը պատկերացնում եմ այլ կերպ: Պետություն, որտեղ նախ
և առաջ չկա կոռուպցիա: Այն թափանցիկ է բոլոր առումներով: Այդպիսի պետության մեջ չկան
խիստ տարբերակված դասակարգեր: Թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության նպատակն է
բարելավել մարդկանց կեցությունը:
Իդեալական պետության մեջ ամեն ինչ և ամեն ոք գործում է օրենքի
և սահմանադրության շրջանակներում է: Այդ ժամանակ չեն լինի անձեռնամխելիներ ու արտոնյալներ: Բոլորը հավասար
կլինեն օրենքի և հատկապես պատժելիության պարագայում: Պետական համակարգում խիստ կարժևորվի
նաև կրթության դերը: Այն կլինի անվճար, հասանելի բոլորին: Սակայն կլինի այնպիսի մրցակցային
դաշտ, ուր կհաղթեն միայն արժանիները:
Իդեալական պետության մեջ ամեն ինչ պետք է լինի իր ճիշտ տեղում:
Խիստ կարևոր է արդարադատության անկաշառելիությունը, մարդու իրավունքների անվերապահորեն
պահպանումը: Իդեալական պետության համար կարևոր կլինի յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության
և անվտանգության պահպանումը: Այդպիսի պետությունը հզոր և հաստատուն իրավական համակարգ
պիտի ունենա: Իդեալական պետության մեջ աշխատավորները կլինեն ապահով և բարեկեցիկ կյանքով ապրող արժանի քաղաքացիներ:
Կրթություն ստացած ամեն մի մարդ կունենա աշխատանք: Ամենակարևորը՝ չեն լինի դասակարգային
խիստ շերտավորումներ: Հասարակության մեջ չպիտի լինեն տարբեր բևեռներ: «Մեկը բոլորի,
բոլորը մեկի համար» նշանաբանը կուղեկցի ամենքին:
Գիտենք, որ իդեալական պետություն չի կարող լինել: Մարդն իր բնույթով
երբեք չի կարող ստեղծել ու ապրել իդեալական հասարակարգում: Իդեալական պետությունը կարող
է պարտադրվել օրենքով, խիստ կարգապահությամբ: Այսինքն՝ այն եղել է ու կմնա մարդկության անկատար երազանքներից
մեկը: Պարզապես կարելի է ձգտել ստեղծել իդեալականին
մոտ պետություն, չէ որ այն հենց մեզ համար
է:
Հեղինակ՝ Լարիսա Սիմոնյան, 11-2 դասարան:
0 comments:
Post a Comment