Մարգարեթ Էթվուդ
Ջոնը և Մերին հանդիպում են:
Ի±նչ է պատահում հետո:
Եթե ուրախ վերջաբան եք ուզում, փորձեք տարբերակ Ա-ն:
Ա
Ջոնը և Մերին սիրահարվում են և ամուսնանում: Նրանք երկուսն էլ ունեն հարգի, լավ վարձատրվող աշխատանք` խթաններով ու առաջխաղացման մեծ հնարավորությամբ: Նրանք մի սիրուն առանձնատուն են գնում: Անշարժ գույքի գները բարձրանում են: Ի վերջո, նրանք ապահովագրական օգնություն են ստանում: Ունեն երկու երեխա, որոնց շատ նվիրված են: Երեխաների մոտ ամեն ինչ լավ է: Ջոնը և Մերին ունեն խթանող ու առաջխաղացման մեծ հնարավորությամբ սեռական կյանք և հարգի շրջապատ: Նրանք միասին արձակուրդ են գնում: Անցնում են թոշակի: Երկուսն էլ ունեն հոբիներ, որոնք իրենք համարում են խթանիչ և առաջխաղացման մեծ հնարավրությամբ լի: Ի վերջո, նրանք մահանում են: Սա պատմության ավարտն է:
Բ
Մերին սիրահարվում է Ջոնին, բայց Ջոնը չի սիրահարվում Մերիին: Նա պարզապես օգտագործում է Մերիի մարմինը` սեփական եսասիրական հաճույքների և էգոյի բավարարման համար: Նա գալիս է Մերիի բնակարան շաբաթը երկու անգամ, իսկ Մերին ճաշ է պատրաստում նրա համար. ի նկատի ունեցեք, որ Ջոնն անգամ իսկ հարկ չի համարում Մերիին ռեստորան ճաշելու հրավիրել, և այսպիսով՝ ճաշը ուտելուց հետո նա շինում է Մերիին, իսկ հետո քնում, իսկ Մերին լվանում է ափսեները, որ Ջոնը հանկարծ չմտածի, թե ինքը թափթփված է, կեղտոտ ափսեները շարել-թողել է, թարմացնում է շրթներկը, որ լավ տեսք ունենա, երբ Ջոնն արթնանա: Բայց երբ Ջոնը արթնանում է, չի էլ նկատում. հագնում է իր գուլպաները և իր անդրավարտիքը և իր տաբատը և իր վերնաշապիկը և իր փողկապը և իր կոշիկները՝ հակառակ հերթականությամբ, որով դրանք հանել էր: Մերիի շորերը ինքը չէր հանել. Մերին դրանք ինքն է հանում՝ ամեն անգամ ձև տալով, թե ուշքը գնում է դրա համար, բայց ոչ այն պատճառով որ հենց սեքս անելն է սիրում, չի սիրում, բայց ուզում է, որ Ջոնը մտածի, թե սիրում է, որովհետև, եթե իրենք հաճախ զբաղվեն դրանով, Ջոնը հաստատ կսովորի իրեն, կախում կունենա իրենից և իրենք կամուսնանան: Բայց Ջոնը դուրս է գալիս՝ մի կերպ «Բարի գիշեր» ասելով, իսկ երեք օր հետո հայտնվում է ժամը վեցին, ու նրանք ամեն ինչ կրկնում են:
Մերին հեկեկում է: Լացը վատ է դեմքի մաշկի համար, բոլորը գիտեն: Մերին էլ գիտի, բայց չի կարող իրեն զսպել: Աշխատավայրում մարդիկ նկատում են: Ընկերուհիներն ասում են, որ Ջոնը խոզ է, շուն, առնետ, ով արժանի չէ Մերիին, բայց Մերին չի համոզվում: Նա կարծում է, որ Ջոնը ներքուստ մեկ այլ Ջոն է, շատ ավելի լավը: Մի օր այս ուրիշ Ջոնը կհայտնվի ինչպես թիթեռը բոժոժից, կամ սպիտակ ճագարը գլխարկից, մի օր, եթե առաջին Ջոնը պետք եղածի չափ ճնշվի ու հետ քաշվի:
Երեկոյան Ջոնը դժգոհում է ուտելիքից: Նախկինում նա երբեք չէր դժգոհել ուտելիքից: Մերին վիրավորվում է:
Ընկերները պատմում են, թե տեսել են Ջոնին ռեստորանում ուրիշ կնոջ հետ, ում անունը Մագդա է: Բայց Մերիին Մագդան չէ, որ հասցնում է կատաղության, այլ ռեստորանը: Ջոնը երբեք Մերիին ռեստորան չէր տարել: Մերին հավաքում է տանն եղած ասպիրին և քնաբեր դեղահաբերը ու խմում դրանք, իսկ վրայից՝ կես շիշ շերի: Կարոք եք հասկանալ, թե նա ինչ տեսակ կին է նույնիսկ այն փաստից, որ խմածը նույնիսկ վիսկի էլ չէր: Նա Ջոնին երկտող է թողնում: Հույս ունի, որ Ջոնը կգտնի այն, իրեն ճիշտ ժամանակին կհասցնի հիվանդանոց, կապաշխարհի, իսկ հետո իրենք կամուսնանան: Բայց Մերին սխալվում է ու մահանում:
Ջոնը ամուսնանում է Մագդայի հետ, և ամեն ինչ շարունակվում է, ինչպես տարբերակ Ա-ում:
Գ
Ջոնը, ով ավելի տարիքով է, սիրահարվում է Մերիին, ով քսաներկու տարեկան է, և ափսոսում է իրեն, որովհետև ինքն անհանգստանում է, որ ուր որ է կճաղատանա: Մերին քնում է նրա հետ` թեև առանց սիրելու: Աշխատավայրում են հանդիպել: Մերին սիրում է Ջեյմս անունով մեկին, ով նույնպես քսաներկու տարեկան է ու դեռ պատրաստ չէ կյանքը դասավորել:
Ջոնն, ընդհակառակը, շատ վաղուց է դասավորել իր կյանքը, և այդ հանգամանքն իրեն անհանգստացնում է: Ջոնը ունի կայուն, հարգի աշխատանք և իր ոլորտում առաջխաղացման հեռանկար, բայց Մերիին դա չի տպավորում. Մերիին տպավորում է Ջեյմսը, ով ունի մոտոցիկլետ ու ձայնապնակների մի ահռելի հավաքածու: Բայց Ջեյմսը հաճախ հեռու է, իր մոտոցիկլետով, ազատության մեջ: Ազատությունն աղջիկների պարագայում նույն կերպ չի աշխատում. այնպես, որ Մերին հինգշաբթի երեկոները անցկացնում է Ջոնի հետ: Հինգշաբթին միակ օրն է, որ Ջոնը կարող է գիշերել դրսում:
Ջոնը ամուսնացած է Մագդա անունով մի կնոջ հետ, ու նրանք երկու երեխա ունեն, մի սիրուն առանձնատուն, որը գնել էին մինչ անշարժ գույքի գների բարձրանալը, իսկ, երբ ժամանակ է լինում, նրանք զբաղվում են իրենց հոբիներով, որոնք համարում են խթանիչ և մարտահրավերներով լի: Ջոնը ասում է Մերիին, թե նա ինչքան կարևոր է իր համար, բայց ինքն իհարկե չի կարող թողնել կնոջը. նվիրումը նվիրում է: Նա սրա մասին պետք եղածից շատ է խոսում, ու դա ձանձրացնում է Մերիին. բայց տարիքով տղամարդկանց հետ անկողնում ավելի երկար է ստացվում, այնպես, որ Մերին ընդհանուր առմամբ լավ ժամանակ է անցկացում:
Մի օր Ջեյմսը իր մոտոցիկլով քշում-գալիս է՝ հետը կալիֆորնիական թույն որակի պլան: Ջեյմսը և Մերին քաշում են ավելի շատ, քան դուք կարող եք պատկերացնել, իսկ հետո մտնում են անկողին: Ամեն ինչ լղոզվում է ասես ջրի տակ, և ահա գալիս է Ջոնը, որն ուներ Մերիի բնակարանի բանալին: Նա բռնացնում է զույգին` ուռած ու մարմինները միահյուսված: Նա հազիվ թե խանդելու տեղ ունենար՝ հաշվի առնելով Մագդային, բայց մեկ է հուսահատ վիճակում է հայտնում. չէ՞ որ ինքն արդեն տարիքն անց է, երկու տարուց լրիվ կճաղատանա, իսկ ինքն այդ միտքը տանել չի կարողանում: Ատրճանակ է գնում, ասելով թե դիպուկահարության համար է (սա սյուժեի մի փոքր մանրուք է, կարող ենք չանդրադառնալ) և սպանում է երկուսին էլ, իսկ հետո՝ ինքն իրեն:
Մագդան բավարար ժամանակ սուգ պահելուց հետո ամուսնանում է հասկացող տղամարդ Ֆրեդի հետ, և ամեն ինչ շարունակվում է, ինչպես տարբերակ Ա-ում, միայն թե՝ տարբեր անուններով:
Դ
Ֆրեդը և Մագդան խնդիրներ չունեն: Նրանք չափազանց լավ են միմյանց հետ ու հեշտորեն հաղթահարում են ցանկացած մանր խոչընդոտ: Բայց նրանց սիրուն առանձնատունը ծովափին է գտնվում, ու մի օր հսկայական ալիքը մոտենում է տանը: Անշարժ գույքի գներն ընկնում են: Պատմության մնացած մասը այն մասին է, թե ինչը առաջացրեց այդ հսկայական ալիքը և թե նրանք ինչպես փրկվեցին: Նրանց դա հաջողվեց, չնայած հազարավոր խորտակվողներ եղան, բայց Ֆրեդը և Մագդան առաքինի և շնորհակալ մարդիկ են, և ամեն ինչ շարունակվում է, ինչպես տարբերակ Ա-ում:
Ե
Այո, Ֆրեդը սրտի արատ ունի: Իսկ պատմության շարունակությունն այն մասին է, թե ինչքան բարի և համբերատար էին նրանք երկուսն էլ մինչև Ֆրեդի մահը: Հետո Մագդան իր կյանքը նվիրում է բարեգործական աշխատանքների՝ մինչև Ա տարբերակի ավարտը: Եթե կուզեք, կարելի է ասել այս պատմության առանցքային բառերն են Մագդա, քաղցկեղ, մեղավոր ու շփոթված և թռչուններ դիտել:
Զ
Եթե կարծում եք, որ այս ամենը չափազանց բուրժուական է, Ջոնից հեղափոխական սարքեք, իսկ Մերիից հակառակ ճամբարի լրտես, ու տեսեք, թե դա ձեզ ուր կհասցնի: Հիշեք, սա Կանադան է: Դուք ամեն դեպքում Ա տարբերակին եք հանգելու, թեև ընթացքը կարող է լինել կրքոտ սագա` մի տեսակ մեր օրերի խրոնիկա:
Պետք է ընդունեք դա. վերջաբանները նույնն են՝ որ կողմից էլ մոտենաք: Թող ուրիշ վերջաբանները ձեզ չմոլորեցնեն. դրանք բոլորն էլ կեղծ են՝ ձեզ խաբելու դիտավորությամբ, կամ պարզապես ոգեշնչված ավելորդ լավատեսությամբ, եթե ոչ՝ ակնհայտ գերզգայունությամբ:
Միակ ճշմարիտ վերջաբանը ստորև ներկայացվածն է.
Ջոնը և Մերին մեռնում են: Ջոնը և Մերին մեռնում են: Ջոնը և Մերին մեռնում են:
Այսքանը վերջաբանների մասին: Սկիզբը միշտ ավելի պայծառ է լինում: Իսկական գիտակները, սակայն, հայտնի են այդ երկուսի արանքում եղածին կարևորություն տալով. չէ՞ որ ամենադժվարը հենց այդ հատվածի հետ գործ ունենալն է:
Այս է ամենն, ինչ կարելի է ասել սյուժեների մասին, որոնք ամեն դեպքում պարզապես մեկը մյուսի հետևից լինող բան են. ինչ, հետո ինչ, հետո ինչ:
Հիմա փորձեք Ինչպեսը և Ինչուն:
Թարգմանությունը անգլերենից` Մարիաննա Վարդանյանի

0 comments:
Post a Comment