Monday, May 6, 2013

Վաշինգտոն Ըրվինգ


Էմմա Կիրակոսյան, 11- 3 դասարան:
Անհատական հետազոտական աշխատանք:

Ամերիկացի գրող, էսսեիստ, պատմաբան ու 19-րդ դարի դիվանագետ Վաշինգտոն Ըրվինգը ծնվել է 1783թ ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, շոտլանդացի-անգլիացի ներգաղթյալներ Ուիլիամ Ըրվինգի ու Սառայի ընտանիքում:
Ընտանիքում եղել են 11 երեխա, որոնցից առաջինը, երկրորդը (երկուսի անունն էլ Ուիլիամ) ու չորրորդը (Հովհաննես) մահացել են դեռ մանուկ ժամանակ: Վաշինգտոնի ծննդյան ընթացքում ընտանիքը պատկանել է քաղաքի փոքրիկ, աշխույժ առեւտրական դասին: Վաշինգտոնի ծննդյան շաբաթը հրադադարով ավարտվեց Ամերիկյան Հեղափոխությունը (18-րդ դարի վերջ). մայրը նրան անվանեց հեղափոխության հերոսներից մեկի՝ Ջորջ Վաշինգտոնի պատվին, ով 1789թ դարձավ ԱՄՆ-ի առաջին նախագահն ու բնակություն հաստատեց Նյու Յորքում:
6 տարեկան հասակում Ըրվինգ հանդիպում է իր անվանակից նախագահին ու վերջինս նրան օրհնում է. մի դեպք, որն Ըրվինգը ջրաներկով պատկերում է հետագա տարիներին (նկարը հիմա էլ կախված է իր տանը):
Ուսանել է մասնավոր կերպով. սովորել է իրավագիտություն ու շուտով էսսեներ է գրել պարբերականների համար: Արվեստի մեծ սիրահար է եղել. 14 տարեկանում փախչել է դասերից ու գնացել թատրոն: 1798թ Մանհեթնում տարածված «դեղին տենդի» պատճառով ծնողները նրան ուղարկում էր համայնքի ավելի առողջ վայրերից մեկը:
19 տարեկանում Ջոնաթան Օլդսթայլ անվան տակ սկսում է «Նյու Յորքի Առավոտվա Ժամանակագրություն» քաղաքական թերթին նամակներ ուղարկել, մեկնաբանելով քաղաքի հասարակական ու թատերական ասպարեզները: Կեղծանունը, որը դիտավորյալ ներկայացնում էր հեղինակի ֆեդերալիստական ուղղվածությունը, առաջինն էր այն բազումներից, որ կօգտագործեր Ըրվինգը հետագայում: Չնայած նրան, որ նամակները նրան որոշակի տխրահռչակություն բերեցին, գրող Չարլզ Բրոքդեն Բրաունը ուղեւորվում է Նյու Յորք, որպեսզի «Օլդսթայլին» անդամը դարձնի այն գրական ամսագրի, որն ինքը խմբագրում էր Ֆիլադելֆիայում:
1804-1806թթ ճանապարհորդել է Ֆրանսիայում ու Իտալիայում, վերադարձել ու զբաղվել իրավաբանությամբ, սակայն փաստաբան դառնալ, ինչպես նա խոստովանել է՝ վատ աշակերտ լինելու պատչառով, չի հաջողվում: Երկու եղբայրների՝ Ուիլիամի ու Հակոբոսի հետ 1807-1808թթ գրել է «.Սալամագունդին»՝ ծիծաղաշարժ էսսեների հավաքածուն: Նրան լայնածավալ հռչակ է բերում իր «Նյու Յորքի մի պատմություն» /1809թ/ կոմիկական աշխատությունը, որը գրել է Դիեդրիխ Նիքերբոքեր կեղծանվան տակ:
1815թ մեկնում է Անգլիա՝ եղբոր բիզնեսում աշխատելու համար, սակայն ձախողվելուց հետո Ջեֆրի Քրեյոն անվամբ գրում է «Նկարչական Ալբոմը» /1819-20թթ/:
1822թ մեկնում է Եվրոպա, ապրում Գերմանիայում ու Ֆրանսիայում:
1826թ, երբ Իսպանիայում էր, դառնում է Մադրիդում ԱՄՆ-ի դեսպանատան կցորդը:
1829-32թթ եղել է Լոնդոնում ԱՄՆ-ի դեսպանատան գրասենյակի քարտուղարը:
Ապա, 1842թ ԱՄՆ-ի 10-րդ նախագահ Հովհաննես Թեյլորը նրան նշանակում է Իսպանիայում ԱՄՆ-ի դեսպան (1842-46թթ):
Ըրվինգը մտածում էր, որ այս պաշտոնը նրան բավական շատ ժամանակ կտրամադրի գրելու համար, սակայն իր պաշտոնավարման ընթացքում Իսպանիան մշտական քաղաքական հեղաշրջման մեջ էր: Մի շարք քաղաքական ֆրակցիաներ մրցում էին 12 տարեկան Իզաբելլա II Թագուհու վրա իշխանությունը ստանձնելու համար:
Ըրվինգը պահպանեց դրական հարաբերություններ մի շարք քաղաքական գործիչների ու շատոնավորների հետ: Սակայն քաղաքականությունն ու պատերազմը հոգնեցուցիչ էին: Տան կարոտից ու մաշկի հետ կապված հիվանդությունից խեղված, շուտով Ըրվինգը հուսահատվում է.
«Ես հոգնել եմ այս երկրի թշվառ քաղաքականությունից… Կյանքիս վերջին տասը կամ տասներկու տարիները, որ անցան ԱՄՆ-ի անազնիվ խորհրդականների ու Իսպանիայի քաղաքական արկածների մեջ, ինձ այնքան բան ցույց տվեցին մարդկային էության խավար կողմերի մասին, որ սկսեցի կասկածել իմ ընկերակիցներին ու ցավով եւ զղջմամբ նայել անցյալիս գրական շրջանին, երբ առնետի պես խղճուկ, բայց երազներով հարուստ, աշխարհը դիտարկում էի իմ երեւակայության միջին չափսով ու հակում ունեի հավատալու, որ մարդիկ այնքան լավն էին, որքան ես էի ուզում, որ լինեին:»:
Իսպանիայի քաղաքական կյանքը սկսում էր խախաղվել. Ըրվինգը հետեւում էր նոր կառավարության ձեւավորմանն ու Իզաբելլա Թագուհու ապագային: Որպես Իսպանիայի դեսպան, նրա պաշտոնական պարտավորությունների մեջ էր մտնում Կուբայի հետ ամերիկյան առեւտրական կապերի ասպարեզում բանակցությւնների վարումը, Իսպանիայի պառլամենտի ստրկության մասին բանավեճերին հետեւելը:
Կյանքի մնացած մասն անց է կացրել Նյու Յորքի Թերրիթաունում գտնվող իր կալվածքում: Հաջողություն է ունենում պատմական ու կենսագարական աշխատություններով, ներառյալ Ջորջ Վաշինգտոնի 5 հատորանի կենսագրությունը: Չնայած նա դարձավ բեսթ-սելլինգ գրող, նա երբեք էլ կատարելապես չզարգացրեց գրական տաղանդ ու պահպանեց իր համբավը որպես առաջին ամերիկացի «Նամակների մարդը»: Հրապարակայնորեն սատարել է գրական գործունեությունը որպես օրինական գործունեություն ու վիճաբանել է հեղինակային իրավունքի խախտումների մասին օրենքների ուժեղացման շուրջ:
1859թ նոյեմբերի 28-ի գիշերը Ըրվինգը մահանում է ստրի կաթվածից, Սաննիսայդի իր տան ննջարանում, 76 տարեկան հասակում: Ըրվինգը թաղված է Սլիփի Հոլոու(Sleepy Hollow) գերեզմանատանը: Ըստ լեգենդի, վերջին խոսքերն էին. «Դե, պիտի բարձերս դասավորեմ մեկ այլ գիշերվա համար: Ե՞րբ է սա ավարտվելու»:
Ըրվինգը Նյու Յորք քաղաքի համար մասսայականացնում է Gotham (Գոթհըմ) մականունը, որը հետագայում օգտագործվում է Բետմենի կոմիքսներում ու ֆիլմերում: Նրան է վերագրվում «ամենակարող դոլլարը » /”the almighty dollar”/ »արտահայտության հորինվածքը:
Բուշվիկում, Բրուկլին, երկու զուգահեռ փողոցներ կոչվում են Ըրվինգ Պողոտա եւ Նիքերբոքեր Պողոտա (նրա կեղծանուններից մեկը):
Ըրվինգը մեծ կապ ունի ամերիկացիների Նոր Տարին նշելու սովորույթների հետ: Օրինակ՝ իր «Նյու Յորքի մի պատմություն գրքի վերանայումներից մեկի մեջ նա մի տեսարան է ներառել, որտեղ հերոսներից մեկը ծառերի վրայով սավառնումէ թռչող գնացքով: Այստեղից է եկել Սանտա Կլաուսը:
Վ. Ըրվինգն ու իր գերեզմանը հիշատակվել են Հենրի Ուադզուորթ Լոնգֆելլուի «Թերրիթաունի Եկեղեցու Գերեզմանատունը» պոեմում, որը եզրափակվում է այս տողերով.

Որքա՜ն քաղցր էր կյանքը նրա. մահը քաղցր էր որքա՜ն:
Ապրել, որ ծիծաղով սլանալ ժամերով թշվառ ,
Սիրային պատմվածքներով քաջալերել սրտին.
Մեռնել, որպեսզի հիշողություն թողնել շնչի պես
Արեւի շողերով ու անձրեւով լի օրերի մասին,
Թախիծ ու ուրախություն մթնոլորտի մեջ:

Աղբյուրներ`

http://en.wikipedia.org/wiki/Washington_Irving
http://www.biography.com/people/washington-irving-9350087








0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic