Ի՞նչ է հայելին: Կյանքի արտացոլում` քո հակառակ կողմում, որտեղ
ամեն ինչ նույնն է , կարծես արտատպված: Հայելու մեջ ամեն օր ստեղծվող մեր կերպարներից
հիշողության մեջ տպավորվում են միայն այն «դիտումները» որոնք
հատկանշական են եղել մեր կյանքում: Հայելու միջոցով ենք ինքներս մեզ խոստովանում, թե
երբ ենք իսկապես ուրախ, երբ՝ ոչ այնքան, թե երբ է տխրությունը քողարկված երջանկության շողքի
տակ, հակառակն ու նման այլ ֆունկցիաներ, որոնց
քանակը նվազում կամ ավելանում է մեր միջոցով:
Այդ ֆունկցիաների մեջ մտնում է նաև այս մեկը` «Կյանքի հայելի», երբ քեզ նայում ես քո առջև կանգնած, երբ մանկությունդ, պատանեկությունդ, երիտասարդությունդ ու կյանքի մյուս վերացական փուլերը մինչ ծերություն անցնում են աչքերիդ առջևով, ինչպես որ կարող է անցնել մեկ ուրիշինը:
Ֆունկցիայի համանուն (այսինքն՝ ինչի՞ հետ համանուն) ֆիլմում հենց նույն իրավիճակն է: Տղայի ու հայելու միջոցով պատմվում է մի կյանք, որը ասոցացվում է լույսի հետ: Լոգարանի հայելու շուրջ ստեղծված լուսավորության չափը, դրա տատանումները, լինելն ու չլինելը տղայի հոգեվիճակի, ընտանեկան կարգավիճակի ու այլնի արտացոլում են: Ֆիլմում յուրաքանչյուր տարիք բնութագրվում է իրեն բնորոշ առանձնահատկություններով`նոր ատամներ, նոր սանրվածքներ, սափրվելու անհրաժեշտություն, ինչ-որ առարկաների նշանակությունը կարևորելու սովորություն, հաբեր, ակնոց, արհեստական ատամներ`պրոթեզ, ձեռնափայտ: Ու այս ամենը՝ հայելու առաջ:
Կյանքը անցողիկ է , «Կյանքի հայելի»-ն նույնպես, կարևորն այս դեպքում, որ հայելու մեջ գերակշռեն երջանիկ ակնթարթները:
Ֆիլմը այստեղ`http://www.youtube.com/watch?v=LuN7z6Yz4GQ
Աղբյուրը` http://tamlime.wordpress.com/

Աղբյուրը`
0 comments:
Post a Comment