Sunday, May 19, 2013

Երբ դու քո ուսուցիչն ես



Քիչ առաջ հասկացա, որ օրինակելի գործ եմ անում: Հասկացա ու զարմացա:
Ուրեմն ,մի օր արթնացա ու որոշեցի, որ իսպաներեն պիտի սովորեմ: Այ քեզ նորություն…
Տարօրինակն այն է, որ արագ քայլեր ձեռնարկեցի:
Ուրեմն, սկզբում որոշեցի ներառել այն ուս. պլանում ու դրան հատկացնել շաբաթական չորս դասաժամ:  Ներառեցի: «Խմբում» երեք հոգի, երեքն էլ լեզվի իմացության տարբեր մակարդակներում: Չնաշխարհիկ է…


Մոտ մեկ ամիս յոթ-ութերորդ դասաժամերին իսպաներեն սովորելուց, որոշակի գիտելիքներ ստանալուց հետո, ես որոշեցի չճնշել ինքս ինձ, ու ինձ հետ առանձնազրույցներից մեկում պարզեցի, որ ինձ տվյալ տրիոյում առանձնապես հետաքրքիր չէ: Ի՞նչ կա որ: Թող դուետ լինի: Էլ չասեմ, որ եթե էլ չգնայի, ավելի շատ ժամանակ կհատկացվեր մյուսներին, ովքեր իրոք ուզում են մի բան սովորել (սովորելու համար ես մի քիչ ուրիշ մեթոդների եմ սովոր):
Այսպիսով՝ ես հեռացա մեր «խումբ» ասվածից, մոռացա իսպաներենի մասին:
Անցավ մի երկու ամիս: Ինչպիսի՜ կարոտ: Վերսկսել իսպաներեն սովորելը, բայց որտե՞ղ:
Հիշեցի ինքնուսուցմամբ զբաղվող ընկերներիս: Կարող եմ, չէ՞: Որոշեցի, որ կարող եմ ու սկսվե՜ց:
Գտա մի կայք, որի օգնությամբ հիմա շարունակում եմ սովորել: Ու զգում եմ սովորելու, իմանալու հաճույքը, որը մեկ էլ գիրք կարդալիս էի զգում: Էլ չասեմ ինքնագնահատականի աճի մասին: Ես մենա՜կ, իսպաներե՜ն:
Դուք էլ սովորեք: Ինքնուրույն: Ու նոր լեզու իմանալուց բացի կբացահայտվի մի նոր «ես», որը այդքան էլ անկարող ու սովորական չէ:


Աղբյուրը` http://vikamarkosyan.wordpress.com

0 comments:

Post a Comment

 
© 2013 Հեռադիտակ | Designed by Making Different | Provided by All Tech Buzz | Powered by Blogger | Edited By Logic