Արիստոտել
Սովորել
նշանակում է ձեռք բերել հմտություններ, որը հնարավորություն է ընձռենում մարդուն ռեալիզացնել
իրեն հասարակության տարբեր ոլորտներում, լինել օգտակար և ֆինանսապես ապահովել սեփական
անձի և ընտանիքի կարիքները:
Աշակերտը պետք է կարողանա ոչ միայն սովորել այն ինչ սովորեցնում է ուսուցիչը,
այլ ինչպես արևելյան իմաստությունն է
նշում՝ «աշակերտը պետք է կարողանա գողանալ ուսուցչի գաղտնի հմտությունները»: Պետք
է լինել աչալուրջ, ունենալ լսելու ունակություն, կարդալու շնորհ , որպեսզի
սովորելու ընթացքը լինի արդյունավետ: Իմ կարծիքով ուսման մեջ կարևոր է ձգտում ունենալը,
որի շնորհիվ մարդ հասնում է մեծագույն ձեռքբերումների:
Անտիկ
ժամանակների փիլիսոփա Կոնֆուցզին նշել է.-«Ես ինչ տեսնում և լսում եմ մոռանում եմ,
բայց ինչ կատարում եմ այն հիշում եմ»: Միջնադարում գիտական տեսությունների համար մարդկանց
այրում էին, քանի որ գիտությունը ուժ է, հարստություն, որը երբեք ոչ ոք չի կարող խլել
և որը կարելի է ձեռք բերել միայն սովորելով:
Լիանա
Եղիկյան,10-3 դասարան
0 comments:
Post a Comment